13 միտք կյանքի մաիսն Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: Ոչ մեկն արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա: Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով: Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը: Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն տարբերակն է լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի: Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին: Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես… Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ: Հնարավոր է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա վերջապես տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք: Մի լացիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է: Միշտ էլ կգտնվեն մարդիկ...