Իմ հայրենի ԱՊԱՐԱՆՆ ու անվան ծագումը Հնում կոչվել է Քասաղ, Քասախ, Աբարան Վերին, Բած Աբարան, Փարազնակերտ և այլ անուններով: 1935թվականից ի վեր քաղաքը կոչվում է Ապարան: Այս անվան ծագման մասին կան տարբեր տեսակետներ: Մի կարծիքի համաձայն, քաղաքի անվանումը առաջացել է ապարանք, այսինքն՝ պալատ բառից: Մյուս կարծիքի համաձայն, քաղաքի անվանումն առաջացել է Գրիգոր Լուսավորչի կանթեղից: Անպարան կանթեղի լեգենդը Ավանդության համաձայն Արագած լեռան 4 գագաթի վրա ցոլացել է կանթեղը, և մարդիկ անպարան լույս են տեսել՝ անպարան (առանց պարանի) կախված է եղել Գրիգոր Լուսավորչի արտասուքով լցված կանթեղը: Ասում են՝ այն երբեք չի հանգչում, բայց տեսնել կարող են միայն ազնիվ ու արդար մարդիկ:Անպարան կախված կանթեղն էլ հիմք է հանդիսացել բնակավայրի Անպարան անվանման համար: Անպարան բառից ժամանակի ընթացքում սղվել է ՙՆ հնչյունն ու դարձել է ԱպարանԱյստեղից էլ ծագել է քաղաքի անունը:Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ...