
ՄԵԾ ՎԱՐՊԵՏ-ՄԵԾ ՀԱՅ...մեր գրականության ՆԱՀԱՊԵՏ: Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում: Մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Այլասիրություն «Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։ Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։ Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։ Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։ Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։» Բնություն Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա... Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է... Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա... Հայերեն 1Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք... 2. Հայոց լեզու,դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար ե...