Ասույթներ Ակսել Բակունցի մասին Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում,այլև կյանքում:Մոլորություններ չուներ,եթե չհաշվենք ծխախոտը...Ամենամեծ«անկարգությունը»,որ նա կարող էր թույլ տալ,դա այն էր,որ փողոցում կկռանար,կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր. -Ոչ մի հող այսպես չի բուրում,չէ~... Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով,ուր ապրում և ստեղծագործում էր մեծ,անկրկնելի,եղերական Ակսել Բակունցը:Նա հիմա լեգենդ է ,երգ ու էլեգիա,ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ,փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա,երբ նա երեսունյոթ տարեկան էր,և այդպես էլ մնաց իմ հուշերում... Գուրգեն Մահարի ...Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից,տավարածների կյանքից: ՈՒ լսում էր թաքուն համակրանքով,և ես զգում էի դա: -Քեզնից հողի հոտ եմ առնում,-մի օր ասաց ինձ կամաց,և ես թախիծ զգացի նրա աչքերում: ...Ախ,ուրիշ բան չեմ ուզում,քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ,ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները և չոքեինք,խմեինք քչքչացող...