- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Տեսնողն ուզում էր ինքն էլ ժպտալ՝ առանց պատճառի մասին մտածելու. Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է այսօր
Ստորև ձեզ եմ ներկայացնում Ստ. Զորյանի «Հուշերի գրքից» մի փոքրիկ հատված:
Թումանյանին հիշելիս ամենից առաջ պատկերանում է ինձ նրա ժպիտը, այն ճառագայթող ժպիտը, որ մշտապես լուսավորում էր մեր պոետի խորապես իմացական դեմքը: Նախագահելիս լիներ, թիկնոցը ուսերին բուկինիստների խանութները պտտելիս, մշակի հետ իր գնումները տուն տանելիս, թե իր փութկոտ քայլերով այս կամ այն հիմնարկը գնալիս – այդ ժպիտը շարունակ ծաղկում էր նրա դեմքին և նրան տալիս արտակարգ բարեհամբույր ու սիրալիր արտահայտություն:
Թումանյանի այդ ժպի՜տը… Դա մի հմայիչ գեղեցկություն էր, որ նա իր մեծ տաղանդի և զրուցելու կախարդական հանճարի հետ «պարգև էր առել վերուստ»: Անծանոթն անգամ հազարի մեջ կջոկեր այդ ժպիտը և կզգար անմիջապես, որ դրա տերը հասարակ մեկը չի, այլ լայն խոհեր և «շնորհք ու սեր» ունեցող մի բացառիկ մարդ:
Մյուս կողմից, նրա այդ ժպիտը այն զարմանալիորեն վարակիչ ժպիտներից էր, որ տեսնողը ուզում էր ինքն էլ ժպտալ, առանց պատճառի մասին մտածելու:
Միաժամանակ Թումանյանն այնքա՜ն պարզ էր, մատչելի. ամեն ոք ամեն տեղ կարող էր մոտենալ` ծանոթանալ, խոսել հետը, հարցեր տալ, պատասխաններ ստանալ: Այդպես էին անում մանավանդ գրասեր աշակերտները, ուսանողները, առավել ևս` սկսնակ գրողները:

Комментарии
Отправить комментарий