Մարցի Ամենափրկիչ խաչքար (Ճքնըվերի խաչ), միջնադարյան պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձան։ Գտնվում է Մարց գյուղից 4-5 կմ արևելք՝ Ճգնավորի թալա վայրում, խուլ անտառի մեջ, երբեմնի միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Ճգնավորում կա արձանագրություններով հարուստ 5 խաչքար՝ շարված մի գծի վրա։ Բուն խաչարձանը, որ կոչվում է Ամենափրկիչ, կանգնեցվել է Հայոց ՉԼԴ (1285) թվականին, Հաղպատավանքի առաջնորդ, Զաքարյանների քրոջ՝ Դոփի թոռ տեր Յոհանեսի հայրապետության օրոք, Թոմա քահանայի և նրա եղբայր Տիրացուի կողմից։ Խաչքարը կանգնեցված է սրբատաշ բարձր, եռաստիճան պատվանդանի (խարսխի) վրա՝ ճակատով դեպի արևմուտք։
Популярные сообщения из этого блога
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Շնորհավոր տոնդ, ՈՒսուցիչ 🎋 Ուսուցիչ... շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգելի գործընկերներ,նաև բոլոր նրանց,ովքեր ի կոչումե ուսուցչի առաքելությունն են ունեցել, կանչված են դեպի լույսն ու լուսավորը... С праздником !!! Сегодня замечательный праздник – День учителя! Важнейшая профессия.C праздником вас, дорогие коллеги! Терпения, вдохновения , оптимизма, здоровья, благополучия и ЛЮБВИ вам ! https://youtu.be/8c7exW2T9uE?t=8
Комментарии
Отправить комментарий