ՀԱՅ ԳԵՆԻ ԿՐՈՂԸ Մարդ պետք է մի քիչ Ավո լինի Մոնթեն երբեք չէր ծխում, հայհոյում էր շատ հազվադեպ, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մի բաժակ մածուն: Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները: Մի օր էլ երբ նրան առաջարկեցին զինվորական տաք բաճկոն (իր հագինը չափից ավելի մաշված էր), Մոնթեն հրաժարվեց այն վերցնել, ասելով. «Չե՞ս ամչնար, տար դիրքեր` տղաներին»: Այդօրինակ վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բնականաբար, իր դրական ազդեցությունն էր թողնում Ավոյի հեղինակության վրա: Եվ պատահական չէ, որ մարտունեցիները, երբ ուզում էին ասել` «Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի», փոխարնեը ասում էին. «Մարդ պետք
...Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր, և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան հայ լինելու համար, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։ ... Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․ «Տղաք, Մեսրոպ էֆենդին Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։ ․․․Մեր ընկերներից մեկն ասաց․ – Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․ Որոշեցինք ետ ընկնել։ -Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։ Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր, թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտ...
Комментарии
Отправить комментарий