զօր. Նազարբէգեան կայ, որ գլխաւորում է հայոց մարտական ոյժը: Ոչ ոք չասաց՝ ո՞վ է նա, ինչո՞ւ պիտի դրւի այդ բարձր ու պատասխանատու պաշտօնին: Բնական էր, զօր. Նազարբէգեանը պէ՛տք է լինէր: Նոյնպէս անաղմուկ էլ հեռացաւ: Գուցէ ոչ ոք չլսէր էլ նրա մահը, եթէ մի պատահական հեռագիր չիմացնէր: Հայաստանի ու Թիֆլիսի մամուլում մի տող անգամ չգրւեց: Մի թիւրք փաշայի մահւան մասին կը գրւէր, բայց Հայոց Սպարապետի... Բայց որքան էլ «կատաղի ու զայրանայ չարութիւնը», գաճաճները կերթան ու կը մոռացւին, իսկ Նազարբէգեանների անունը կապրի յաւիտենապէս, քանի կենդանի է ազատութեան տենչը հայ ժողովրդի մէջ: #Հայոց #Սպարապետ Նազարբէգեանը այլեւս պատմական դէմք է, Հայաստանի անկախութեան #խորհրդանիշ եւ ազատատենչ սերունդների ներշնչման կենդանի աղբիւր: Ս. Վրացեան
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Комментарии
Отправить комментарий