ՇԱՊԻՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐ/Shapin Garahisar
Զորավար Անդրանիկի ծննդավայրը
Շաբին Գարահիսար՝Կելկիթ (հնում Կոլոնիա, Նիկոպոլիս), . քաղաք և գավառ Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգում: Այժմյան Թուրքիայի հյուսիս-արևելքում, Գիրեսուն իլի Շաբին Կարահիսար գավառի կենտրոնը:
Հիմնադրվել է Ք.ա. 60-ական թթ․, հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսի կողմից եւ կոչվել Կոլոնիա (Կողոնիա)։ Եղել է սահմանային բերդաքաղաք Պոնտոսի ու Փոքր Հայքի միջև։
Ուսումնասիրողները նույնացնում են պատմական Նիկոպոլիս գավառի Մավրոկաստրոն բերդաքաղաքի հետ (հունարեն`Սևաբերդ): Թուրքական տիրապետության հաստատումից (1473թ.) հետո բերդանունը թարգմանվել է Շապին Գարահիսար:
XVIIդ. թուրքական ուղեգրող Էվլիա Չելեբիի վկայությամբ` Շապին Գարահիսարը ուներ 750 խանութ, բազմաթիվ արհեստանոցներ, 2 բաղնիք, 9 թաղ, 1600 տուն բնակիչ: Քաղաքի պարիսպներն արմացված էին 70 աշտարակով և 100 պատվարով, բերդն ուներ 3 մետաղակուռ դարպաս, ջրմաբարներ, ցորենի ամբարներ: Սրակամար դարպասներից մեկի մուտքին զետեղված էր իշխանական զինանշանի վահանիկ` երկգլխանի արծվանշանով:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Շապին Գարիահիսարը ուներ ավելի քան 7 հազար հայ բնակիչ (1200 տուն): Գործում էին Ս.Աստվածածին և Ս.Փրկիչ եկեղեցիները (երբեմն հիշվում է նաև Ս.Ստեփանոսը), Մուշեղյան և Ս. Փրկիչ վարժարանները, Օրիորդաց նախակրթարանը:
1915-ի հունիսի 3-29-ին հայերը, ամրանալով Շապին Գարահիսարի հինավուրց բերդում, Ղուկաս Տեովլեթյանի գլխավորությամբ կատաղի դիմադրություն ցույց տվեցին օսմանյան կանոնավոր զորքերին։ Հունիսի 25-ին, գիշերային անակնկալ հարձակումով, շուրջ 1000 հայեր ճեղքեցին թշնամու պաշարման գիծը եւ մարտերով հեռացան։ Միայն հունիսի 29-ին՝ պաշտպանության 27-րդ օրը, թուրքերը համարձակվեցին ներխուժել բերդ, ուր գազանաբար սրի քաշեցին անպաշտպան մնացած շուրջ 4000 երեխաների, կանանց ու ծերերի։ Բերդից հեռացածները տարբեր վայրերում շարունակեցին զինված պայքարը։


Комментарии

Популярные сообщения из этого блога