
ԴԵՄՔԵՐ ԴԵՊՔԵՐ-Հայտնի մարդկանց կյանքից Անլռելի սիրահարը… Մի օր եկել էի Երևան՝ Պարույրի ստացած բնակարանը շնորհավորելու: Պարույրի կինը՝ Նելլին տոլմա է դնում սեղանին: — Տոլմադ անհամ է, Նելլի,- ասում է Պարույրը: -Քո բերանն է անհամ ,- պատասխանում է Նելլին և ավելացնում, – այնքան համեմունքներ եմ խառնել: — Չի կարող պատահել: -Ահա թող Արարատն ասի: -Իհարկե համով է ,- քաղաքավարությունից դրդված հաստատում եմ ես: Անցնում է որոշ -ամանակ , գյուղում, Պարույրի հարկի տակ նստած, էլի տոլմա ենք ուտում. Պարույրի սիրած ճաշատեսակը: — Էլի անհա՞մ է Տոլմա, Պարո՛ւյր,,- հարցնում է նելլին: — Տոլման սա է: Բա սա ու այն մե՞կ են: -Ինչ մեղքս թաքցնեմ, Պարո՛ւյր, այն ժամանակ համեմունքները մոռացել էի, դու ճիշտ էիր: Պարույր դու Պարույր, զայրույթից կարմրատակած՝ վերցնում է տոլմայով լի ափսեն ու խփում հատակին. — Սա ինչի համար է նույնպես կարմրտակած ասում է Նելլին: — Նրա համար է, որ այդ օրից մինչև հիմա մտատանջվում էի. հոտառություն չունեմ-չունեմ, համի զգացողությունի՞ց էլ եմ զրկվել: -Ներողություն….հազար ներողություն, Պարույր ջան, ես ա...