🔴 Աքեմենյան տերության արքա Քսերքսես I-ի (մ․թ․ա․ 486-465թթ.) եռալեզու( էլամերեն, պարսկերեն, բաբելոներեն) սեպագիր արձանագրությունը Վանում։ Այդ ժամանակահատվածում Վանը Հայաստանի սատրապական կենտրոնն էր։


Վանում հայտնաբերված այս ոչ մեծ արձանագրությունը պատկանում է Քսերքսես Ա-ին։
Արձանագրությունը տեղակայված է բերդի շուրջ 20 մետր բարձրության վրա գտնվող ժայռի աջակողմյան հարթեցված հատվածում։ Արձանագրության սալիկը ստեղծվել է Քսերքսեսի հոր՝ Դարեհի կողմից (մ․թ․ա․ 522-486թթ.), սակայն մահվան պատճառով մակերեսը թողնվել է դատարկ։ Ահա բովանդակությունը՝
«Հզոր աստված Ահուրամազդան՝ աստվածներից մեծագույնը, որ ստեղծել է երկիրը, որ ստեղծել է երկինքը, որ ստեղծել է մարդկանց և նրանց երջանկությունը, որ ստեղծել է Քսերքսես արքային՝ բազում արքաներից մեկին, բազում գահակալներից մեկին։ Ես Քսերքսեսն եմ, մեծ արքա, արքայից արքա, ժողովուրդների բոլոր աքաների արքա, երկրի արքա, Դարեհի որդի, Աքեմենյանների արժանի հաջորդ։
Այն հավելյալ լույս է սփռում Երվանդական դարաշրջանի Հայաստանի պատմության վրա։ Պարզվում է, որ աքեմենյան զորավարներ
Դադարշիի և Վաումիսայի արշավանքներից հետո Դարեհ Ա -ն անձամբ հրամայել է փորագրել տվյալ արձանագրությունը։ Քսերքսես Ա արքան էլ վերջացրել է նրա գործը։

Քսերքսես մեծ արքան հայտնում է․ «իմ հայրը՝ Դարեհ արքան, Ահուրամազդայի զորությամբ շատ գործեր է կատարել և քանի որ այստեղ ոչինչ չի նշել, ես հրամայեցի գրել նրա խոսքերը։

Թող որ Ահուրամազդան պահպանի իմ թագավորությունը և այն ամենը, ինչ որ արարել եմ»։
Քսերքսես I Աքեմենյան



Հետաքրքիր է արձանագրության լեզվյան դիտանկյունը․ նրա էլամերեն տարբերակն ունի հին պարսկերենից փոխառված ավելի շատ բառեր, քան մյուս աքեմենյան արձանագրությունները։ Նաև կան մի շարք ուղղագրական առանձնահատկություններ։

Комментарии

Популярные сообщения из этого блога