<<…ՄԵՐ ՏԱՆ ՄԱՏՈՒՌՆ Է ՄԱՅՐՍ…>>… Կյանքդ – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն լինի: Այսօր ծննդյանդ օրն է ՄԱՅՐ իմ անգին:Առողջ եղիր, անհոգ ու կենսունակ.... իմ Արև ողջ տիեզերքի Լույսն ու Ջերմությունը ՔԵԶ…. Քեզ խաղաղ օրեր …Շնորհավոոոր ծնունդդ մայրիիիկ… Մայրս խորհուրդ է, մայրս լույս ճամփա, Մայրս մատուռ է, և աղոթքատուն, Մայրս բալասա՜ն, մայրս և դարման, Մայրս հրեշտա՜կ, մայրս և հավատ, Մայրս տիեզերք, մայրս ո՜ղջ աշխարհ…… Մայրս և ջուր է, և հաց օրհնական, Մայրս այգերի արևաշողն է…… Մայրս օրոցքիս անո՜ւշ սոխակն է, Մայրս գաղտնիքիս լուռ շտեմարան, Մայրս տան ջահն է, և տաք օջախն է, Մայրս գեղեցիկ, անուշ ժպիտն է… Մայրս մեր կո՜ւռքն է, ու մեր թիկունքն է, Մայրս նվիրված, ատյան փառապանծ… Մայրս մեր հույսն է, և մեր փարոսն է, Մայրս թոնրատան անուշ բուրմունքն է… Մայրս հեզության խորհրդանիշն է… Մայրս բարություն, մայրս հպատա՛կ, Չարի դեմ մայրս միայն հաղթանա՛կ, Երբ չկա՜ ... մայրը, Կա՛ ՄԵ՜՜՜՜՜Ծ հա՜՜ռա՜չանք……
...Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր, և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան հայ լինելու համար, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։ ... Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․ «Տղաք, Մեսրոպ էֆենդին Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։ ․․․Մեր ընկերներից մեկն ասաց․ – Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․ Որոշեցինք ետ ընկնել։ -Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։ Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր, թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտ...
Комментарии
Отправить комментарий