Ամենաշատը հային եմ սիրում, Ա՛յն ազգանվեր ու ազնվածին, Հային եմ սիրում, Ով գիտի որտեղ ու ինչպես ապրել, Ինչպես իր ազգի անունը պահել, Օտարների հետ օտարի լեզվով, Բայց հայեցի ու հայ մտքով խոսել։ Ով գիտի ինչպես տունը շենացնել, Օտարի հողում վանքեր կառուցել, Հորովել երգել, քոչարի պարել, Եվ անուշաբույր լավաշը թխել։ Ամենաշատը հային եմ սիրում Ա՛յն վեհ ու հպարտ, հայրենապաշտպան, Հային եմ սիրում, Ով ծնունդ տվեց չքնաղ հայուհուն, Դյուցազնի ուժով օժտված հայորդուն, Ով հերոս ծնվեց, ով հերոսացավ, Ու հայոց հողի ուժով զորացավ։ Ով հայրենիքը հոգում ապրեցրեց, Եվ օր ու գիշեր հայրենիք երգեց, Ում լեզվի վրա մայրենին դաջվեց, Աղոթքն առ Աստված հայերեն հնչեց։ Ամենաշատը հային եմ սիրում, Ա՛յն հայրենասեր, հայրենակարոտ, Հային եմ սիրում, Ով հայի գենը չի դավաճանում, Օտարի արյամբ չի փոխարինում, Հայրենի հողում արմատ է գցում, Եվ պտուղներով աշխարհ զարմացնում։ Լինի սևաչյա թե կապութաչյա, Ես նրա թախծոտ աչքերն եմ սիրում, Որ այդքան ցավ ու կարոտ է տեսնում Բայց մեկ է նա իր Մասիսն է սիրում։ Ամենաշատը հային եմ սիրում... Հեղինակ՝ «Կապույտ աղջիկ»
...Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր, և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան հայ լինելու համար, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։ ... Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․ «Տղաք, Մեսրոպ էֆենդին Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։ ․․․Մեր ընկերներից մեկն ասաց․ – Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․ Որոշեցինք ետ ընկնել։ -Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։ Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր, թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտ...
Комментарии
Отправить комментарий