Մայր Թերեզայի խոսքերից
Աղոթքը սնում է հոգին, ինչպես արյունը` մարմինը, աղոթքը հոգու համար է և քեզ Աստծուն ավելի է մոտեցնում:
* * *
Ամեն ինչ սկսվում է աղոթքից, որը ծնվում է մեր սրտի լռությունից։
Եթե իսկապես ուզում ենք աղոթել սովորել, պետք է նախ լսել սովորենք, որովհետև սրտի լռության մեջ խոսում է Աստված։
* * *
Սերը ճշմարիտ լինելու համար պետք է սկսվի Աստծուց` աղոթքով: Եթե աղոթենք, կարող ենք սիրել, իսկ եթե սիրենք, կարող ենք ծառայել:
* * *
Եթե սովորեցիր աղոթել, ուրեմն ես քո մասին այլևս չեմ անհանգստանում:
Ապարան քաղաքում 17մ բարձրությամբ տոնածառ են տեղադրում (ֆոտո)
Ապարան քաղաքում 17մ բարձրությամբ տոնածառ են տեղադրում (ֆոտո)

Комментарии
Отправить комментарий