Երբ կարթնանաս էլի սովորական քնից,
Լվացվելուց առաջ հոգնությունդ լվա,
Փախիր նախորդ օրվա կրկնությունից,
Թող առավոտն աչքիդ ուրիշ երազ թվա:
Սովորական քնից այնպես պիտի ելնես,
Որ առավոտն իր մեջ իմաստնություն պահի,
Որ զարթնելդ լինի ծնվելուդ պես,
Եվ նիրհելդ երբեք չնմանվի մահի:
Նանսեն Միքայելյան
Ապարան քաղաքում 17մ բարձրությամբ տոնածառ են տեղադրում (ֆոտո)
Ապարան քաղաքում 17մ բարձրությամբ տոնածառ են տեղադրում (ֆոտո)
Комментарии
Отправить комментарий