Սո՞ւրը, թե՞ գրիչը: Թե՛ մեկը և թե՛ մյուսը ես սիրեցի և գործածեցի երկուսն էլ: Սակայն, հայտնվելով երկընտրանքի առջև, ես պիտի նախընտրեի առաջինը, քանզի լինում են ժամանակներ, երբ գրիչը, խոսքը, ճշմարտությունն իրենց ճամփան հարթելու համար կարիք են զգում սրի: Սիրում եմ հայոց արքայի սուրը, որը «գետին չընկավ», այլ՝ իբրև հրեղեն կանթեղ մնաց կախված Սեպուհ լեռների վրա և պատմության անաստղ գիշերներին հայի դարավոր ճամփան լուսավորեց: Սուր և գրիչ՝ աստվածայի՜ն զենքեր, որոնք տրված են մարդուն՝ պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում, իմ ձեռքում էլ հաճախ փոխարինեցին իրար: Եվ ... չպարտվեց, «գետին չընկավ» և՛ իմ սուրը... ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Комментарии
Отправить комментарий