Ամեն օր մոտեցիր Հիսուսին, ասելու Նրան, շնորհակալ եմ Տե՜ր, իմ կյանքի բոլոր օրերի համար: Շնորհակալ եմ ամեն բացվող օրվա համար, իմ խաղաղ գիշերների համար: Ինձ մեղքից և մահից փրկելու համար: Աստվածային ՍԻՐՈՎ սիրելուդ համար, որը մարդկային մտքից վեր է: Հայրս, շնորհակալ եմ Քեզ, որ այդ սիրուցդ իմ սրտի մեջ էլ ես դրել, որով սիրում եմ իմ քույր- եղբայրներիս անկեղծությամբ:Եվ այդ մաքուր ու ջինջ սիրով եմ ապրում ես այս աշխարհում, Քեզանով ու Քո փառքի համար: Տե՜րս, պահպանիր Նրանց, ովքեր թանկ են ինձ համար....
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Комментарии
Отправить комментарий