1921 թվականի հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում «Նեմեզիս» գործողության շրջանակներում ոչնչացրել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ժիվանշիր Խանին։ Թոռլաքյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլաքյանին և արդարացրել որպես անմեղսունակ՝ նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն։ 1921թ. հոկտեմբերին Թոռլաքյանը անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի։ Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել Կալիֆորնիա։
Մեծ հայորդին վախճանվել է Կալիֆորնիայում, 1968 թվականին:Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը

Комментарии
Отправить комментарий