Զոհված մարտիկների հիշատակին.
Հոգնած նայում եմ ես ճամփաներին-
Սերմնացանները չըդարձան տուն.
Հանգան շողերը լուռ կատարներին-
Սերմնացանները չըդարձան տուն:
Իջավ երեկոն լուրթ ստվերներով-
Սերմնացանները չըդարձան տուն,
Գրկեց հոգիս իր մութ պաղ թևերով-
Սերմնացանները չըդարձան տուն:
Լույսերը վառվեցին խրճիթներում-
Սերմնացանները չըդարձան տուն.
Ահեղ լռություն է ճամփաներում
Սերմնացանները չըդարձան տուն.
Գեղամ Սարյան:

Комментарии
Отправить комментарий