Հայկական կենցաղ․ Սանդերքով կին
Armenian life. Woman with iron comb
Մեր պապիկ-տատիկների օգտագործած գործիքներից շատերը դուրս են մղվել մեր կենցաղից։ Առաջարկում ենք
մեկնաբանությունների դաշտում տեղադրել Ձեր ծնողների, տատիկ-պապիկների կողմից օգտագործված գործիքների նկարներն ու պատմել գործիքի մասին։ Սկսենք մենք
Սանդերք
Գորգագործության համար անհրաժեշտ բուրդը գզել են աղեղով, սանդերքով։ Սանդերքը փայտյա գործիք է, որի գագաթին երկու շարքով շարված են մետաղյա ատամներ։ Բրդի մշակման ժամանակ տեղի էր ունենում ընկերային փոխադարձ օգնություն՝ մաջի։ Լեռնային Ղարաբաղում 10-15 աղջիկ իրենց սանդերքներով հավաքվում էին այն տանը, ուր գզելու բուրդ էր պատրաստած։ Հատակին փռում էին խսիր կամ թաղիք, վրան գցում կարպետ։ Սանդերքի վրա գզում էին բուրդը. տեղի էր ունենում ուրախ մրցակցություն. «Ով շատ կգզի, ով շուտ կգզի»։
Աղբյուրը՝ Ս. Դավթյան, «Հայկական կարպետ», Երևան, 1975։
Հավելենք, որ առաջիկայում կարպետագործության դասընթաց ունենք, մանրամասները` https://fb.me/e/2FpZmvZTZ։ Դասընթացի ժամանակ հետաքրքիր տեղեկություններ ենք հաղորդելու թե' գորգագործության, թե' կարպետագործության մասին։
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Комментарии
Отправить комментарий