Սոխակն ու ճնճղուկները։
Մի անգամ սոխակը հիվանդացավ ու դադարեց երգել։
-Իրականում նա հիվանդ չէ։ - Ասացին ճնճղուկները։ - Պարզապես ալարում է երգել։
Այդ վարկածից սոխակը խորապես վիրավորվեց, և նա դարձյալ երգեց։
Նախկինի պես ամբողջ հզորությամբ երգելու համար սոխակը լարեց վերջին ուժերը։ Երգեց ու մեռավ։
Իսկ ճնճղուկները զարմանում էին.
-Ասա ինչո՞ւ էիր երգում, եթե հիվանդ էիր։
Հ. Ամիրյան

Комментарии
Отправить комментарий