✺ ՀԱՅԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ -Երդվի՛ր, Որ մինչ նախնյացդ հողին հանձնելը, Հուշն իրենց կերոն չես թողնի հանգչի: -Երդվում եմ... -Երդվի՛ր, Որ ալ արյանդ վերջին կաթիլը, Կտաս հանց մեռոն հողիդ, երբ կանչի: -Երդվում եմ... -Երդվի՛ր, Որ մինչ հայրերիդ հողն ազատելը, Ո՛չ հանգիստ, ո՛չ քուն դու չես ճանաչի: -Երդվում եմ... -Երդվի՛ր, Որ հզոր երկիր նորից կերտելը, Հսկելն օրնիբուն պարտքն է քո աջի: -Երդվում եմ... -Երդվի՛ր, Որ սուրբ օջախիդ ծուխը պահելը, Պահպանելն արթուն լոյսն է քո աչի: -Երդվում եմ... -Երդվի՛ր, Որ նոր սերնդիդ Արի կրթելը, Մեծացնելն անթույն լույսն է քո աճի: -Երդվում եմ... -Երդվի՛ր... -Երդվում եմ Արևով արյան, որ տերն եմ Հայ Տան` Կամքով իմ խղճի, սրտովն Արարչի: -ԵՐԴՎՈւՄ ԵՆՔ...
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Комментарии
Отправить комментарий