Сообщения

Изображение
Սիրելիներս, Ամանորը անցած տարվա ձեռքբերումներով ուրախանալու, նոր նպատակներ և ցանկություններ ծրագրավորելու, մեկ անգամ ևս հրաշքների հավատալու և մանկանալու հնարավորություն է......Լինե՛նք նպատակասլաց, ուժեղ և սկզբունքային.......Լինե՛նք  բարի, մեծահոգի և ներողամիտ.......Լինե՛նք ինքներս մեզ նման`ամեն մեկս յուրովի ու անկրկնելի......
Изображение
Կոմիտասը Փարիզում Կոմիտասը Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովին (լուսանկար)... Ներկայացնենք ևս մի դրվագ Կոմիտասյան մասունքներից. 1914 թվականի հունիսին Կոմիտասը Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերության 5-րդ համաժողովին՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, անվանի երաժշտական քննադատ Լուի Լալուայի նախագահությամբ (նկարում՝ ձախից): Համաժողովի ընթացքում նա կարդում է երկու նախատե սված զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» և «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մասնակիցների շրջանում։ Այնուհետև Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված երրորդ զեկուցումը՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով, որը նույնպես լայն արձագանք է ունենում։ +Նյութը---Ռուբեն Շուխյանի բլոգ
Ցա՜վ...տրտմություն......ու դարձյալ ցա՜վ,ցա՜վ... Ո՜Վ Հայ ինչպե՞ս է սիրտդ դիմանում....վշտից չի քարանում,ինչպես ավերակ ԱՆԻՍ: ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ «Անիի լռությունը» «Անիի լռությունը» ֆիլմը... Ժամանակակից արվեստի ներկայացուցիչ, Մեքսիկայում բնակվող բելգիացի նկարիչ Ֆրանսիս Ալիսը (Francis Alÿs) 2015 թ. Ստամբուլի Բիենալեում և 2016 թ. Ռոտերդամի կինոփառատոնում ներկայացրեց իր հեղինակած «Անիի լռությունը» (Silence of Ani) կարճամետրաժ ֆիլմը: Այն մոտ 10 րոպե տևողությամբ է: Ֆիլմում Անիի ավերակների և բնապատկերների սև-սպիտակ շարքը համադրված է թռչունների դայլայլների հնչյունային իմիտացիայով, որով ստեղծվում է անցյալի պատկերների յուրօրինակ պատրանք: Տեսանյութի երկրորդ մասում, ֆիլմից հետո, ներկայացվում է Անիի պատմությունը՝ քաղաքի նկարազարդված քարտեզի ներքո: +Նյութը---Ռուբեն Շուխյանի բլոգ http://www.felixblume.com/silence-of-ani/
Изображение
[[[[[ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով»]]]]] ----------------------------------------------------- Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով՝ Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։ Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք՝ Մոռացած անմահ, անհունի տենչանք։ Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝ Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով. Եվ մուրացկի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։ __________Ավետիք Իսահակյան
Изображение
Ծարա՜վ է հոգիս.....  ՎԱՆԱ ՉՔՆԱՂ ԻՄ ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ,ՀՐԱՇԱԳԵՂ ԻՄ ԾՈՎԱԿ ՔԵԶ ԱՆՍԱՀՄԱՆ ԿԱՐՈՏԵԼ ԵՄ.....ՈՒ ՔԵԶ ՏԵՍՆԵԼ,ԳՐԿԱԽԱՌՆՎԵԼ,ԱՆՄԱՀԱԿԱՆ ԱՂԻ ԱԼՅԱԿՆԵՐԴ ՀԱՄԲՈՒՐԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՌՕՐՅԱ ՊԱՀԱՆՋ....ԻՍԿ ԿԱՐՈՏՍ ՄՆԱՑԵԼ Է ԱՐԱՔՍԻՑ ԱՆԴԻՆ...ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՀԱ՛ԳԵՑՐՈՒ ՀԱՅԻ ՊԱՊԱԿ ՀՈԳԻՆ....
Изображение
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ Ազատամարտի ՓՐԿԻՉ ԴՐՈՇԸ ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Մուսա լեռան Ազատամարտի Փրկիչ դրոշը: 1915թ. Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտի վճռական օրերին, հույս ունենալով ստանալ դաշնակիցների օգնությունը ծովից՝ լեռան ծովահայաց կողմում հայերը բարձրացրել էին սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ: Մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար նրանց շուրջը գիշերները մշտապես վառվել են խարույ կներ: Մարտանավ նկատելու դեպքում՝ Մովսես Գրքյանի ծովափին հերթապահող ժամապահ-լողորդների խումբը պետք է արագ լողալով նավ հասցներ թիթեղյա տուփի մեջ կաղապարված և անգլերեն գրված օգնության հասնելու դիմումը: Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվում, իսկ թուրքերը պարբերաբար դիմում են հայերին՝ անձնատուր լինելու վերջնագրերով: Վերջապես սեպտեմբերի 5-ի առավոտյան երևաց ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որից նկատել էին կարմիր խաչով դրոշը: Նավից մակույկ ուղարկվեց ափ, որը վերցրեց 5 հայ ժամապահներին (նկարում՝ Մովսես Գրքյ...

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: 1921-ի դեպքերը

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: 1921-ի դեպքերը : Անին, Արարատը, Կողբը, Կարսը, Նախիջևանը. ինչպես կորցրեցինք. 1921-ի այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, Կարսում ստորագրվեց պայմանագիր մի կողմից Թուրք...