Զրույց ժամանակի հետ Բառեր դարձած հոգու խոսք...Ապրել ներկայով, հավատալ ապագային, սովորել անցյալից: Ոչ անցյալը ,ոչ ապագան չունեն իրական գոյություն:Իրական գոյությունը պատկանում է միայն ներկային :Անցյալն իր գոյությամբ պարտական է մեր հիշողությանը,իսկ ապագան ՝ մեր հույսին ...ներկան կտրուկ փոփոխությունն է աշխարհում ամեն ինչի , մարդը չի հասցնում շուրջը նայել,երբ արդեն ստիպված է հիշել անցյալը ,եթե նա այն պահին չի վստահում ապագային : Այսպիսով. անցյալը ՝ հիշողություն է,ներկան ՝ինքնախոհություն և զննում,իսկ ապագան ՝սպասում կամ հույս....
Сообщения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մի իմաստունի հարցրեցին. -Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները: -Նայիր պատուհանից: Ի՞նչ ես դու տեսնում: -Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում: -Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում: -Ինքս ինձ… -Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ծնունդդ շնորհավոր, Մե՛ծ Մայրապաշտ .. Այսօր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է: Շիրազի բերանից բառը թռչում է, ինչպես թռչունը բնից,-Համո Սահյան: Հ. Շիրազ-Մի կյանք արժե Մի կյանք արժե մի համբույրը աղջկա, Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա. - Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի` Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի: Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս, Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս, Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի` Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի: Արևն, ասես, կնոջ աչքից կծագի, Մի համբույրից`անապատը կծաղկի,- - Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի` Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի: Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է, Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,- - Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի` Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի: «Բալլադ» Ասում են, իբրև, խարույկի վրա Ջահել ըմբոստի մի սիրտ են այրել, Ասում են, իբրև, մոխիրը նրա Խարույկից հանել ու մորն են տարել, Մայրը լացել է այն մոխրի վրա, Ու երբ արցունքն է ընկել այն մոխրին` Կենդանացել է զավակը նրա… Կնոջ սիրտը Կնոջ սիրտը մի բաժ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԳԻՇԵՐԱՄՈՒՏ Օրը հատաւ. Երկնքին վրայ, Մայրամուտի ծիրանեգոյն հուրիներն իսկ, Մութ ձեռքէ մը կարծես յանկարծ դաշունահար, Արիւնելէն, արիւնելէն նուագեցան… Օ գրեթէ գիշե՛ր է ալ. Հոծ-հոծ ամպեր, գինովութիւնն իրենց թօթուած, Կարգաւ - կարգաւ կը հագնին, -Պատուիրակները ըլլային կարծես մահուան - Գիշերային իրենց մռայլ արշաւին Պարեգօտը անդունդի գոյն… Հեռուն, հեռուն, ե՛ն հեռուն, Հիւծախտաւոր կապոյտէ մը ահա յուշիկ կը ծագի Պզտիկ աստղս, ի՛մ աստղս. Այն՝ որ նուէր եմ ստացեր, Հին օրերուն, Լուրթ, մշուշոտ գիշերի մը անդորրին մէջ, Տժգոյն վարդի մը նմանող այն հոգիէն… Իրաւ, աղո՛ւոր գիշերամուտ, Հով մը չկայ, հեւք մը չկայ. Երա՞զ է… Մեղկ ջերմութիւն մ՚ահա հեշտին, Յամր-յամր, այտերս ի վար կը տարածուի. Արցո՞ ւնք է… ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀԱՅՈՒՀԻՆ համաշխարհային գիտության պատմության մեջ Աշխեն Հովակիմյան. Սինգապուրի ազգային խորհրդանիշի հեղինակը Աշխեն Հովակիմյան (1854 -1899), հայտնի որպես՝ Ագնես Ջոաքիմ, Մեծ Բրիտանիայի և Սինգապուրի գիտաշխատող, նա հայտնի գիտնական-այգեգործ էր։ Շնորհիվ նրա ջանքերի՝ XIX դարի վերջին հայտնաբերվեց խոլորձի հայտնի տեսակը՝ «Վանդա միսս Ջոակիմը» (The VandaMiss Joaquim), որն արդյունքում դարձավ Սինգապուրի խորհրդանիշը։ Աշխեն Հովակիմյանը ծնվել է 1854թ. Սինգապուրում հայտնի հայկական ընտանիքում։ Մորական գծով նրա պապը՝ Իսայի Զախարիան, Սինգապուրի Առևտրային պալատում առաջին հայն էր և տեղի հայ համայնքի ղեկավարը։ Աշխենի հայրը՝ Բարսեղ Ջոակիմը, համարվել է Հարավարևելյան Ասիայի ամենահաջողակ կոմերցիոն գործակալներից մեկը, որը, բացի բիզնեսից, զբաղվել է նաև բարեգործական մեծ աշխատանքով։ Վաղ հասակից Ագնես Ջոակիմը տարված է եղել այգեգործությամբ, իսկ հասուն տարիքում խոլորձի նկատմամբ սերը վերաճել է գիտական գործունեության։ Հովակիմյանը 1893-1895թթ. ակտիվորեն մասնակցել է սինգապուրյան ծաղկե փառատոներին և բազմիցս ճանաչվե...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Նամակ առ Հայաստան Երկի´ր Հայաստան, Ես քեզ գրում եմ Բուենոս-Այրես հեռու քաղաքից: Մեր բաժանումից երկու տարի անց: Եվ հուսով եմ ես, Որ իմ նամակը Քո արևներին Ու քո լեռներին դու պիտի կարդաս, Ինձ պատասխանեն պիտի ջրերդ` Մտերիմները Քո արմատների… Ինձ պատասխանի պիտի քո ոգին Եվ պատասխանի իր մեկ ու միակ Այն ճշմարտությամբ, Որ ի´մն է նաև: Երկի´ր Հայաստան, Դու կանչում ես ինձ, Քեզ է պահանջում ու քեզ է կանչում Նաև արյունս, Եվ ինձ տանջում է տենդը սպասման: Ուրիշ, այլ սերեր Հուզում են միայն Ակնթարթները իմ ժամանակի, Քոնն է Հայաստա´ն, Ողջ անձեռնամուխ իմ ժամանակը Եվ ամենաջինջ Իմ արտասուքը: Երկի´ր Հայաստան, Երբ ես ուզում եմ քո անունը տալ, Իմ մեջ զարթնում է մի թաքուն աղոթք` Ամենահինը, Երբ քեզ եմ երգում, Իմ մեջ շարժումն է Սկսում բջիջն իմ ամենանոր: Չգիտեմ, ճչա՞մ, Թե՞ արտասուքիս խառնեմ լռելյայն Կարոտիս ցավը, Որ անանուն է: Երազում եմ քեզ, Եվ էությանս թափանցիկ ամպը Քեզ է միանում Եվ գնում հավերժ մի լողարկության: Դեռ քեզ չտեսած, Ճանաչում էի ես քո քարերը, Հետո քեզ տեսա, Քեզ շոշափեցի, Շնչեցի ես քեզ, Լուծվեցի ջրում Եվ փ...