Сообщения

Изображение
Ծաղկած ծառերի, Աստծո և կյանքի իմաստի մասին Ես խնդրեցի ծառին. «Պատմի՛ր ինձ Աստծո մասին»: Եվ այն ծաղկեց»: Ռաբինդրանաթ Թագոր Ամեն անգամ, երբ գալիս է գարունը, մեկը, հիշելով մեծ բանաստեղծին, խնդրում է ծառերին պատմել Աստծո մասին, և դրանք ծաղկում են։ Ուրիշ ինչպե՞ս պատմել Աստծո մասին, եթե ոչ ծաղիկներով, նրբությամբ, փխրունությամբ, ծնունդ տալու ուժով, մշտապես նորանալու ունակությամբ, թարմությամբ, վերածննդով․․․ Իզուր չէ, որ բանաստեղծը հենց ծառերին է դիմում․ ծառերն իմաստուն են։ Մ իայն նրանք են մինչև վերջ հասկացել կյանքն ու միայն նրանք կարող են սովորեցնել ծաղկել, անշահախնդրորեն բաշխել, միայն նրանք կարող են սովորեցնել բաց թողնել։ Ամեն աշնան հետ նրանք սովորեցնում են բաց թողնելու արվեստը՝ բաց թողնել հինը, չապրողը․․․ Չվախենալ կորստից, չվախենալ անծածկ մնալուց, մշտապես նորի, լավի, ապրողի հույսն ունենալ։ Միայն ծառերը կարող են սովորեցնել ներդաշնակության մեջ լինել հողի ու երկնքի հետ միաժամանակ։ Ծառերը հուշում են՝ գտիր արմատդ, որ ճյուղերդ հասնեն արևին․ այսպես քեզնից սերվածը քաղցր կլինի, պտուղդ կօրհնեն ու...

10 փաստ յասամանի մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուրը  Նրանք, ովքեր յասամանի սիրահար են, շատ լավ հասկանում են դրանց արժեքը, չէ՞ որ յասամանին սպասելը ադքան էլ հեշտ չէ, քանի որ այն տարվա մեջ 3 մեկ անգամ է ծաղկում, այն էլ՝ 3 շաբաթով: Եթե այս գեղեցիկ ծաղկի մասին քիչ տեղեկություն ունեք, ապա այս 10 փաստերը հենց ձեզ համար են։ Յասամանը ծաղկում է գարնանը, այն էլ՝ 3 շաբաթով։ Սակայն մի քանի տեսակ, ինչպիսիք են Մայերան կամ էլ Բումերանգը, տարվա մեջ մի քանի անգամ են ծաղկում։ Թոմաս Ջեֆերսոնը յասամանի սիրահար էր, և նա դրա մասին գրել է իր բույսերի գրքի մեջ։ Յասամանի որոշ տեսակներ կարող են դիմակայել նույնիսկ -30 0 C-ի: Յասամանի փարթամ ծաղիկներ ստանալու համար նրանց ավելի քիչ կտրեք։ Յասամանի ավելի քան 1000 տեսակ գոյություն ունի։ Յասամանը պատկանում է Ձիթենու ծառի ընտանիքին։ Այս բույսը կարող եք օգտագործել կոկտեյլների մեջ։ Գույների լեզվում մանուշակագույն յասամանը համարվում է առաջին սիրո նշան։ Նյու Հեմփշիրի պետական ծաղիկը յասամանն է համարվու...
Изображение
Երկանք պտտող կանայք: Ապարան: 1965 թ. լուսանկար: Դարերի պատմությունն իր մեջ կրող ,կենցաղում կիրառվող այս գործիքը մեր գյուղում :պապիկիս տանը պահպանվում է: Արկանքը նույն երկանքն է, որով հացահատիկ էին աղում: Այն երկու կլոր և իրար վրա դրված զույգ տափակ, բոլորակ, տաշած ,տափակ քարերից պատրաստված գործիք է: Քարերի կենտրոնում անցք էր բացված, և ներքևինի անցքի մեջ ձող էր մտցված: Ներքևի քարի լցնում էին ցորենը (նաեւ բոված) ,որի վրա, առանցքաձողին հագցնելով դնում էին մյուս քարը, որի եզրային մասում բռնակ կար: Դրանից բռնելով պտտեցնում էին վերևի քարը,որի անցքի միջից քիչ-քիչ լցնում էին ցորենը,ինչի արդյունքում հացահատիկը մանրացվում և աղվում էր,ապա դուրս գալիս երկու քարերի արանքից։ : Հայ ժողովրդական «Աղե, արկանք» աշխատանքային երգն է՝ ավանդված Արցախի հայությունից: Երգում է Լարիսա Սարգսյանը: Փուշկես տակեն վերջին փուշին Եկավ տարավ դերանց նուշին, Էն մին հաբուռ կորեկըն էլ Բալաս տվավ ծտեն, ղուշին: Աղե, արկանք, մաղե, արկանք, Քիզանըմ կա էլա հարգանք: Իստի հալբաթ, շատ չընք կենալ, Շատ չընք մնալ, դոն ... Հա...
Изображение
ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Որտեղի՞ց նման քնքշություն, Նոր չեմ գանգուրներ շոյում ես, Եվ հետո, շուրթերից քո թուխ Ավելի թուխերն եմ տեսել: Ծագել են աստղերն ու մարել, Որտեղի՞ց նման քնքշություն: Ծագել են ու մարել աչքեր Հենց իմ աչքերի առջև: Այսպիսի՞ երգեր եմ ես Լսել մութ գիշերներն ի վար, Որտեղի՞ց նման քնքշություն Հենց իր` երգչի կրծքի տակ: Որտեղի՞ց նման քնքշություն, Եվ ի՞նչ անեմ ես նրա հետ, Պատանի, երգիչ դու անցորդ, Թարթիչներդ հատու նետեր: 0 0

Հին Բաղադրատոմսեր: Ինչպես պատրաստել չոր փոխինձ

Հին Բաղադրատոմսեր: Ինչպես պատրաստել չոր փոխինձ : Ցորենը միջին կարմրության բովել թեժ կրակի վրա, այսինքն աղանձ անել, այնուհետև աղալ։ Ահա և պատրաստ է չոր փոխինձը, որից կարելի է տարատեսակ ...
Изображение
Հայ հայդուկային շարժման սկզբնավորումը Հայ հայդուկային շարժումը կամ ինչպես ընդունված է ասել ֆեդայական շարժումը ձևավորվել է XIX դարի 80-ական թվականների կեսին: Ֆեդայական շարժումը թուրքական բռնատիրական համկարգի դեմ զինված ազգային-ազատագրական պայքարի ձև է: Սկզբնական շրջանում հստակ քաղաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքը, ունեցվածքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆեդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը: Ֆեդայական առաջին խմբերը ստեղծվել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում, Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Այս ժամանակներում առավել հայտնի ֆեդայապետներ էին Մարգար Ամիրյանը (Մարգար Վարժապետ), Ստեփանոս Մխիթարյանը (Արաբո), Ռուբեն Շիշմանյանը (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանը (Մնձուրի Առյուծ), Գրիգոր Կարապետյանը (Արամ Աչըքպաշյան), Հովհաննես Մի...