The Voice of America has released a documentary about Nagorno-Karabakh (Artsakh), referring back to the history of the land dispute and its value for the Armenians. The movie is titled “Karabakh: Peaceful Life Next to War Ghosts.” http://www.youtube.com/watch?v=5747OPGy1EA "Голос Америки" выпустил документальный фильм о Нагорном Карабахе (Арцах), в котором речь идет о истории земельный споры и его ценности для армян. Фильм называется " Карабах: мирная жизнь рядом с призраками войны." http://www.youtube.com/watch?v=5747OPGy1EA
Сообщения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Կապույտ կարոտը հոգուս Ֆուձիյամա այնտեղից Կապույտի մասին Ռեբեկա Սոլնիթ «Դաշտային ուղեցույց՝ մոլորվելու համար» գրքից Աշխարհը կապույտ է իր եզրերին և խորություններում։ Կապույտը այն լույսն է, որ մոլորվում է։ Սպեկտրի կապույտ ծայրամասի լույսը արևից մինչև մեզ ամբողջ տարածությունը չի հաղթահարում։ Այն ցրվում է օդի մոլեկուլների վրա, ջրում։ Ջուրն անգույն է. ծանծաղ ջուրն այն գույնի է երևում, ինչ որ կա իր խորքում, իսկ խոր ջուրը լցված է այդ ցրված լույսով. որքան մաքուր է ջուրը, այնքան մուգ է կապույտը։ Երկինքը կապույտ է նույն պատճառով, սակայն հորիզոնի մոտի կապույտը, երկրի կապույտը, որ թվում է՝ լուծվում է երկնքում, ավելի մուգ է, երազկոտ. մելամաղձոտ կապույտը ամենահեռավոր հեռուների այն տեղերի, որ տեսնում ես կիլոմետրերից. տարածության կապույտը։ Այս լույսը, որ չի հպվում մեզ, չի անցնում ամբողջ տարածությունը, այս լույսը, որ կորում է, մեզ տալիս է աշխարհի գեղեցկությունը, որի այնքա՜ն մեծ մասը կապույտի մեջ է։ Տարիներ շարունակ ինձ հուզում է հեռավոր ծայրերի այդ կա...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Եղիշե Չարենց. «Ծիածան» ժողովածու Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման և իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը»(1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը: «Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է: Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ: Կապույտն աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է, երբլուսամփոփի պես աղջիկը՝ «որպես ուրու», քնած է «հոգու դղյակներում», կապույտի մեջ լուսավոր քրոջ անմարմին համբույրն է ու հարազատ էությունը: Կապույտը նաեւ սիրո փակ աշխարհն է, խորհրդավոր գիշերը, աստղային նիրհը, ո...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Երբ խոսքերն ավելորդ են...Նրբություն.....❤️🥀 Բնությունը նվիրում է մեզ գեղեցկություն, որպեսզի նրանով հիանանք ․․․Բնության գեղեցկությունը կատարյալ է...․Մաղթում եմ բոլորիս հիանալ աշուն! Մի մոռացեք, որ կարևոր եղանակը այն է, որ մարդու հոգում է, ոչ թե դրսում! Թող ձեզ շրջապատի միայն գեղեցկությունը, նրբությունը և երջանկությունը, այնքան որքան կտեղավորվի ձեր սրտերում !Հաճելի,ջերմ և խաղաղ օր մեզ բոլորիս․․․ամենքիս
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Կոմիտասի խօսքը՝ Վահագն անունով տղեկի մը-150 Կոմիտասի խօսքը՝ Վահագն անունով տղեկի մը-150 «Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ: Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ մտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու սրտի տապաններն են: Հետեւէ բնութեան դպրոցին միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. Սիրտդ բաց եւ թող արձագանքէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորակն է, որ շնորհել է քեզ երկինքը՝ հոն պաշարելու ազնիւ զգացումներ: Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել...: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել – պարփակել. ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Վահան Թէքէեան, Կամաւորները («Արեւ», Աղեքսանդրիա, 1919, 10 հոկտեմբեր)։ Ահա', ահա, կը տեսնեմ՝ լերան խորունկ ծերպերէն Նախ մէկու մը՝ վարանքով, չհաւատալով, գաղտնօրէն, Եւ ուրիշի մը յետոյ եւ երրորդի մը ապա Երեւան գալը յանկարծ՝ ի լուր ռազմի ձեր երգին, Ձեր ռազմերգի՜ն հայկական որ օդին մէջ կը թնդայ, Եւ կ'որոտա՜յ, եւ կու տայ հողին իսկ դող մ'ահագին... Բայց չէ', անոնք չեն հաւտար, դեռ հաւատալ չեն կրնար՝ Թէ եղբայրներն են իրենց, որ հրաշքով մ'անհնար Այսօր եկեր են այստեղ, սպառազէն ու ազատ, Վերածըներ, ուժովցեր, գեղեցկացե՜ր են այնքնան, Մահուան ճամբեն դարձեր են իբրեւ ճամբէն յաղթութեան Եւ ազատե՜լ են եկեր իրենց կեանքներն յուսահատ... Բայս այս երազը ի'նչպէս, գոռ ու յստակ, կը տեւէ. Ուրուականները ի'նչպէս կու գան իրար ետեւէ, Կը մօտենան, կը նային, եւ ա՜հ, Աստուած իմ, ի՜նչպէս Կու տայ հրճուանքը յանկարծ այս խեղճերուն խենդութիւն, Դալուկ՝ ոմանց սրտերուն եւ այլոց՝ տենդ մը անհուն, Ի՜նչպէս հոգին կմախքներուն մէջ կ'արթննայ յամրապէս... Եւ ա՜հ, ձենէ մէկն ահա', վրէժի, սիրոյ ու...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
🇦🇲 .. Շնորհավոր տոնդ Հայաստան .. 🇦🇲 ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ...ՀԱՅՈՑ ՈՍՏԱՆ Ե. Չարենց – “Ես իմ անուշ Հայաստանի“ (1920) Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բոյրը վառման, Ու նայիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ, Արեւն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սեւ Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում: Ուր է՛լ լինեմ – չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր – Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – եա՛րն եմ սիրում: Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկայ, Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ, Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ, Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում: Եղիշէ Չարենց (1897 – 1937)