Сообщения

Изображение
«Կացինն ու ծառը» «Կացինն ու ծառը» Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն, Ծառն զգում է կացնի շունչը մահատարած, Ծառն զգում է, ինչպես մարդն է ահը զգում: Ծառն զգում է եւ օրհասի իր բնազդով Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից. Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ Ու մղում վար, արմատներն է մղում տենդով: Զուր են սրում կացինները, զուր են սրում, Կարծում են, թե այդ ես, որ կաս՝ թույլ ու հլու: Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում, Բյուր անգամվա դու փորձ ունես ընձյուղելու... Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Изображение
ДОБРОЕ УТРО , ДОРОГИЕ МОИ ДРУЗЬЯ! Когда один день похож на другой, люди перестают замечать то хорошее, что происходит в их жизни каждый день после восхода солнца. /Пауло Коэльо“Алхимик”/ ЖЕЛАЮ ВАМ НЕЗАБЫВАЕМОГО ОТДЫХА! Нет женщин прекрасней осенней поры – они нежности дивной и света полны, и тайны прелестной, красотою манящей, и чувственной неги, по телу скользящей… В ней бродит вино со вкусом рябины, чуть горьковато и терпко оно, но цветом рубина и вкусом любимым, оно сводит с ума, ведь любовь так хмельна… А свет из их глаз, теплом исходящий, колдует, ласкает, и вздрогнуть мужские сердца заставляет…. Comment
Изображение
Աշնանային.... Ապարանյան ոսկեղեն աշուն Արագածի փեշերից.... Թավշե տխրությամբ պահում է սիրտս իր ոսկեդեղին կախարդանքի մեջ... Աշուն է.....ու եթե լույս է հոգուդ մեջ՝սարսափելի չէ թախիծը նրա...
Изображение
Ալիշան Ղևոնդ «Ալիշանը բանաստեղծ էր, որ գիտություն կըներ: Այս կնշանակե, թե գիտությունը կժողովրդականացներ»: Դանիել Վարուժան «Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»: Ղևոնդ Ալիշան Ալիշան Ղևոնդը ծնվել է 06.07.1820 թ., Կոստանդնուպոլիս (այժմ՝ Ստամբուլ) 09.11.1901 թ., Սբ Ղազար կղզի, Վենետիկ Գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանն առաջին բանահավաք-ուսումնասիրողներից է. մեծապես նպաստել է հայագիտության զարգացմանը: Հայ գրականության մեջ ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից է: Ղևոնդ Ալիշանը (իսկական անուն-ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան) սովորել է ծննդավայրի Վ. Չալըխյանի վարժարանում, 1832–41 թթ-ին՝ Վենետիկի Մխիթարյանների դպրոցում, 1838 թ-ից՝ միաբանության անդամ: 16 տարեկանում, եկեղեցական կանոնակարգի համաձայն, անվանափոխվել է` Ղևոնդ Ալիշան: 1841 թ-ից (ընդհատումներով) դասավանդել է Վենետիկի Ռափայելյան, Փարի...
Изображение
Ես ո՞նց ապրեմ / Լեռ Կամսար Մա՜յր իմ, այս անհամ շրջապատում ինչո՞ւ ինձ քաղցր ծնար։ Դարվինը չե՞ս կարդացել, չգիտե՞ս, որ կենդանի արարածը իր գոյությունը պաշտպանելու համար պետք է շրջապատին հարմարվի, թիթեռը անապատում ավազի գույն հագնի, կանաչի վրա` կանաչ, երկնքում ճախրելիս`կապույտ։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա ապրելու համար մարդիկ դաշնակների իշխանությանը դաշնակ են դառնում, բոլշևիկյան իշխանությանը` բոլշևիկ, դեմոկրատականինը` դեմոկրատ։ Իսկ դու սևի վրա սպիտակ ծնար, ես ո՞նց ապրեմ… Քաղցր բան է երազը, մանավանդ, որ քեզ տանում է նախասովետական օրերը, երբ դու էլ մարդ էիր։ Փողոցով անցնելիս բոլորը մատով ցույց էին տալիս քեզ, չմնացած գովասանքը շռայլելով, չափազանցված հարգանքով շրջապատում էին քեզ. դու էլ ինչքան էլ համեստ ես, այնուամենայնիվ չէիր կարող չուռել, չփքվել ու գոհունակությամբ շուրթերդ չլիզել։ Բայց երազը երկսայրի է։ Մեկ էլ տեսար ծռեց իր ճամփան, խլեց քեզ ընտանիքիցդ ու տաքուկ սենյակիցդ, տարավ Չեկա, գցեց մութ նկուղների պաղ ցեմենտի հատակի վրա, սև ու կեղտոտ ոջիլները ծվարեցին վրադ ու կծի՛ր, որ կկծես։ Այսպե...
Изображение
ԼՃԱԿ Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ, Ու չեն խայտար քու ալյակք, Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ։ Եվ կամ միթե կըղմայլի՞ն Ալյակքդ երկնի կապույտին, Եվ այն ամպոց լուսափթիթ, Որք նըմանին փրփուրքիդ։ Մելամաղձոտ լըճա՚կդ իմ, Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ, Սիրեմ քեզի պես ես ալ Գրավվիլ, լըռել ու խոկալ։ Որքան ունիս դու ալի Ճակատս այնքան խոկ ունի, Որքան ունիս դու փրփուր՝ Սիրտս այնքան խոց ունի բյուր։ Այլ եթե գոգդ ալ թափին Բույլքն աստեղաց երկնքին, Նըմանիլ չես կրնար դուն Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։ Հոդ աստղերը չեն մեռնիր, Ծաղիկներն հոդ չեն թոռմիր, Ամպերը չեն թրջեր հոդ, Երբ խաղաղ եք դու եւ օդ, Լըճա՚կ, դու ես թագուհիս, Զի թ՝հովե մալ խորշոմիս, Դարձյալ խորքիդ մեջ խըռով Զ՝իս կը պահես դողդղալով։ Շատերը զիս մերժեցին, «Քնար մ՝ունի սոսկ - ըսին». Մին՝ «դողդոջ է, գույն չունի- Մյուսն ալ ըսավ - կը մեռնի»։ Ոչ ոք ըսավ - հե՜գ տղա, Արդյոք ինչո՞ւ կը մըխա, Թերեւս ըլլա գեղանի, Թե որ սիրեմ չը մեռնի»։ Ոչ ոք ըսավ - սա տըղին Պատռե՚նք սիրտը տըրտմագին, Նայինք ինչե՜ր գրված կան․․․ - Հոն հրդեհ կա, ոչ մատյան։ Հոն կա մոխի՜...
Изображение
Գարեգին Նժդեհը Ավետիս Ահարոնյանի մասին Հապա Ահարոնեա՞նը՝ իշխանն ու փառքը մեր նորագոյն գրականութեան, որի սիրտը արեւածաղիկի պէս միշտ էլ արեւը - Արարատեան արեւը փնտռեց: Հայութեան վշտակիրը, որի հոգեւոր կեանքի հորիզոնը միշտ էլ բռնած է գերագոյն դէմքը մեր ծուատուած Հայրենիքի: Հայութեան տրիբունը՝ ոսկեբերան, որի հոգին հայոց պատմութենէն ծծեց այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ ու հերոսական, եւ դրա համար էլ որքան ուժեղ է իր ցեղասիրութիւնը, այնքան կատաղի է իր բարոյական զայրոյթը, որը սակայն, իր սիրող սրտէն կը բխէ: Նա խօսքի հոգեւոր կայծակներ ունի, եւ գիտէ շանթել այն ամենը մեր ցեղի կեանքում, որ տկար է ու տգեղ, աննուէր ու անփառ. հակառակայորդոր ու թունաւորիչ. այն ամենին, որ երկրամոլ են, որոնք անէծք ու նուաստութիւն կը շահեն մեր պատմութեան համար: Հանգոյն բիբլիական մարգարէների՝ նա նզովել գիտէ, բայց իրեն յատուկ մեծ սիրով գիտէ եւ դափնեպսակել: Նրա վշտալի հանճարը անմահացուց հայ վրիժակը, որը գիտցաւ աներկիւղ շփման գալ մահուան հետ: Նա երգեց հայորդին, որը դաւանել գիտցաւ ազատութիւնը, նրա համար գիտակց...