Сообщения

Изображение
ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐ 1976 թ․ սեպտեմբերի 16-ին Խորհրդային Հայաստանի Մուսալեռ գյուղում (ՀՀ, Արմավիրի մարզ) կառուցվեց Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը (Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ` Արա Հարությունյան): Հայե՛ր, գիտե՞ք, որ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված առաջին հուշակոթողը կառուցվել է Մուսա լեռան վրա, որը, սակայն, 1939 թ․ հունիսի 23-ին՝ Ֆրանսիայի կողմից Ալեքսանդրեթի գավառը Թուրքիային հանձնելուց հետո, բարբարոսաբար ավերվեց։ Ահա այդ հուշակոթողի պահպանված եզակի լուսանկարներից մեկը։ Խնդրանք ընթերցողին․ եթե տեղեկություններ ունեք այս հուշակոթողի կառուցման եւ ճարտարապետների մասին՝ գրեք։ Հայտնի չէ նաեւ լուսանկարի տարեթիվը։ Նյութը՝Հայե՛ր, գիտե՞ք, որ էջից
Изображение
Տրդատ I-ին Արշակունու արձանը Վերսալյան այգում (Փարիզ, Ֆրանսիա) Tiridates I Arsacid statue in the park of Versailles (Paris, France)
Изображение
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ -Պարույր Սեւակ Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար, Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ: Զանգեր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից: Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից: Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած շունչներս տանք Սարդարապատի պատի տակ: Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք՝ դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը, Որ մեր հոգու պարտքը տանք: 1968թ. https://youtu.be/Hy2OCpWzmOU?t=31
Изображение
Ժայռեր Հին Խնձորեսկում Ancient rocks Khndzoresk
Изображение
ԱՐԾՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Արծվի կյանքը ավելի երկար է իր տեսակի բոլոր թռչուններից: Արծիվը կարող է ապրել մինչև 70 տարի, բայց այդքան ապրելու համար նա պետք է մի դժվարին որոշում կայացնի. Երբ արծիվը դառնում է 40 տարեկան, ճանկերը երկարում են, թուլանում ու ծռմռվում, որի հետևանքով նա այլևս չի կարողանում իր որսը բռնել ու պահել: Նրա սուր կտուցը ծռվում է ու բթանում:  Փետուրները հաստանում են, կպնում մարմնին ու նրա համար դժվարանում է թռչելը: Այս ժամանակ արծիվը 2 ընտրություն ունի՝ կամ պետք է մեռնի, կամ էլ 150 օր տևողությամբ մի դժվար ու ծանր ընթացքի միջոցով անցնի: Այս ընթացքը անցնելու համար պետք է գնա բարձր լեռան գագաթին, որտեղ որ իր բույնն է: Այնտեղ արծիվն այնքան պետք է իր կտուցը հարվածի ժայռին, մինչև որ այն ընկնի: Երբ կտուցն ընկնում է, պետք է այնքան սպասի, մինչև նոր կտուց աճի: Դրանից հետո արծիվը սկսում է քանդել իր ճանկերը: Երբ նոր ճանկեր են դուրս գալիս, արծիվը սկսում է պոկել իր բոլոր հին փետուրները: Վերջապես, 5 ամիս ցավի, չարչարանքի միջով անցնելով արծվի համար նոր ծնունդ է սկսվում, և դրանից հետո նա ապր...
Изображение
Ալիսա Կիրակոսյան – Որտե՞ղ ես արդյոք Որտե՞ղ ես արդյոք, Անձկություններիս Հուռութք և աստված, Իմ ճակատագրի Անխուսափ ցուցմունք, Իմ երազների Անհավատ երազ, Քամու դեմ հորդած Իմ ուժերի ուժ, Որտե՞ղ ես արդյոք… Որտե՞ղ ես արդյոք, Իմ երակների Հորդացող արյուն, Արյան բերկրություն, Որտե՞ղ ես արդյոք: Ինչո՞ւ չես տեսնում Անհամբերությունն Իմ հասունացած, Ինչո՞ւ չես գալիս, Որ վերջ տաս արդեն Աչքերիս հոգնած Սպասումներին…
Изображение
АРМЕНИЯ - ВСЁ ПРО АРМЕНИЮ И ПРО АРМЯН МЫ - ЕСТЬ! “Дерево сажает один, а плодами питаются многие. Человек, посадивший дерево-добродетель. Именно таких добродетелей и не хватает. Я хочу, чтобы мы научились петь хором, вместе. Если мы этому научимся, мы все вместе построим эту страну. Мы есть потому, что никакой другой народ столько не говорит друг другу “джан”, не говорит друг другу “возьму твою боль”. Никакой другой народ не говорит волу “усид матах” и не называет его братом. Так значит, давайте не будем клясть сами себя и закомплексовываться. Наоборот - давайте гордиться тем, что мы – есть! Ведь значит мы – это мы! И мы – не плохие, это я знаю точно. Так значит – усид матах, армянин, паши, сей и неси своей стране процветание!”. Сос Саркисян Может, стоит прислушаться к слову Артиста и Интеллигента – с большой буквы!