Խաղաղ գարուն բոլորիս Թող խաղաղությունը սավառնի հայոց երկնքում Թող էլ երբեք ո՛չ ոք և ոչի՛նչ մեզանից չխլի մեր գարունները... Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
Сообщения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Անդաստան Արևելյան կողմն աշխարհի Խաղաղությո՜ւն թող ըլլա… Ո՛չ արյուններ, քրտինք հոսին Լայն երակին մեջ ակոսին. Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝ Օրհներգությո՜ւն թող ըլլա: Արևմտյան կողմն աշխարհի Բերրիությո՜ւն թող ըլլա… Ամեն աստղե ցող կայլակի, Ու ամեն հասկ ձուլե ոսկի. Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝ Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա: Հյուսիսային կողմն աշխարհի Առատություն թող ըլլա… Ոսկի ծովուն մեջ ցորյանին Հավետ լողա թող գերանդին. Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝ Բերկրությո՜ւն թող ըլլա: Հարավային կողմն աշխարհի Պտղաբերում թող ըլլա… Ծաղկի՜ մեղրը փեթակներուն, Հորդի գինին բաժակներուն. Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝ Սիրերգությո՜ւն թող ըլլա: Դանիել Վարուժան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
1. Խնկի բույրը կանխում է օդում, ջրում և օրգանիզմում մանրէների բազմացումը: 2. Խնկի ծուխը ոչնչացնում է բոլոր վիրուսներն ու ախտածին բակտերիաները միաժամանակ լինելով հզորագույն իմունախթանիչ։ 3. Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն: 4. Խնկի բույրը նաև բարելավում է հիշողությւոնը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»: իհարկե սովորական և օրհնված խունկի միջև ահռելի տարբերություն կա, եկեղեցում օրնված և աղոթքներով հագեցած խունկն է, որ ունի բուժիչ նշանակություն թե մարմնի և թե հոգու համար և որը որպես անուշահոտություն աղոթքների հետ հասնում է երկինք....
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԱՐԱՐԱՏԸ՝ ՁՅՈՒՆԸ ՎՐԱՆ Երբ գնացքը Արարատյան դաշտ մտավ, առավոտ էր։ Պատուհանեն Արարատը տեսա` ձյունը վրան: Շատ պատվական տեսարան էր: Դուք ամեն օր կնայիք Արարատին: Ես Արարատը շատ կը սիրեմ: Թագավորի պալատին առջև կկանգնի երիտասարդ մը և սազ կը չալե, կչալե ցերեկ ու գիշեր, կչալե մեկ շաբաթ, երկու շաբաթ, մեկ ամիս... Հագուստները վար կթափին, ինքը կմազոտի, կնիհարնա, բայց կշարունակե ցերեկ–գիշեր չալել։ Վերջը թագավոր դուրս կուգա, կըսե. - Օղուլ, կտեսնես, որ աղջիկս քեզի չի սիրեր, անօգուտ գործ ես բռներ, ինչու՞ զուր կտանջես քեզի, գնա տուն, հանգստացիր: - Թագավոր, — կպատասխանե տղան, — կարևորություն չունի, թե քու աղջիկը ինձի կսիրե, թե ոչ, կարևորն այն է, որ ես իրեն կսիրեմ ու պիտի սիրեմ: Հիմա իմն ու Արարատինն է... Վ. Սարոյան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
...Աստվածային այս պարգևներով թող ամոթահար լինի թշնամին, մեքենայությունները քանդվեն ու որոգայթները վերացվեն, չարի բանակները թող պարտվեն, և թող չլինեն զենքեր սայրասուր, մշուշը ցնդի, մութը փարատվի, մառախուղն անցնի: Բազուկդ հովանի թող լինի և աջդ կնքի. Քանզի գթած ես դու և ողորմած, և Քո անունով են կոչվում ծառաներդ և Քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ հավե՜րժ փառք, իշխանություն: ԱՄԵՆ Նարեկ, Բան 94