Сообщения

Изображение
  Շնորհավոր Զատիկ… Զատիկի ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից: Այն գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն է եղել` նվիրված մեռնող – հառնող բնությունը, որ մարմնավորել է Արա Գեղեցիկի պաշտամունքը: Ինքը, Զատիկ բառը ծագում է զատել, առանձնացնել բայից: Զատիկը նաև Մայր Անահիտին նվիրված տոն էր: Այն իր մեջ կրում է բնության բեղմնավորման խորհուրդը: Հնում Զատիկի խորհրդանիշներն էին համարվում խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատիկի մոտենալու հետ քանդում էին քարերից մեկը: Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»: Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը համայնական մատաղն էր: Համայնքի բոլոր անդամները մասնակցում էին դրամահավաքին կամ հանգանակությա...
Изображение
 ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ ի մեռելոց  Օրհնյա՜լ է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ  Ձեզ և մեզ մե՜ծ Ավետիս ☺️ Ամեն ինչ հանձնեք Աստծու ձեռքը և մի անհանգստացեք ապագայի համար: Ինչն օգտակար և փրկարար կլինի ձեզ համար, հենց դա էլ Տերը կուղարկի: Հայր Հերոնիմոս Էգինացի
Изображение
  Շնորհավոր Մայրության և գեղեցկության օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:Շնորհավորում եմ բոլոր մայրերին, աղջիկներին ապրիլի 7-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթելով առողջություն , անսահման երջանկություն և անմար ժպիտ:
Изображение
  Ավագ հինգշաբթի օրը բոլորը պիտի նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին՝ հում կամ տապակած: Մարաշի հայերն էլ այս հինգշաբթիի համար հատուկ ուտեստ ունեին՝ «աղամաղ», որ նշանակում է «աղի-մաղի»: Դա սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որը չորացնում ու պահում էին այսօրվա համար: Այն խաշում էին, մանրացնում, վրան սոխ, աղ, պղպեղ ավելացնում և ուտում: Ավագ հինգշաբթին նաև Զատկի ձվեր ներկելու օրն էր, սակայն ներկում էին առայժմ սահմանափակ թվով՝ ընտանիքի անդամների թվին հավասար կամ 7 հատ։ Դրանցով պիտի «թաթախվեին»՝ Պասը բացեին, իսկ բուն Զատկի համար նախատեսվող մեծ քանակությամբ ձվերը պիտի ներկվեին-եփվեին շաբաթ օրը: Ներկում էին միայն կարմիր գույնով: Աղբյուրը` Խառատյան-Առաքելյան Հ., «Հայ ժողովրդական տոները» Նկարը` համացանցից
Изображение
  «Գոգնոցն ու գոտին հայ ժողովրդական տարազի բաղկացուցիչներից են, ընդ որում, եթե գոտին բնորոշ է երկու սեռի տարազին, ապա գոգնոցը հատուկ է միայն կանանց տարազային համալիրին։ Գոգնոցի գործածությունը կապվում է աղջիկների տարիքային հասունացման որոշակի փուլի, այն է՝ հարսնության հետ, որը, ինչպես ազգագրագետ Վ․ Բդոյանն է նշում, զանազան պատճառներով կարող է տեղի ունենալ 8-12 տարեկանից։ Գ․ Մասլովնան նշում է, որ սլավոնացի աղջիկներն էլ սովորաբար մինչև 15 տարեկանը մի շապիկով էին շրջում, իսկ 15 տարեկանից սկսած՝ գոգնոցով, որից հետո հարսնացու էին համարվում: «Գոգնոց» բառը ծագել է «գոգ» արմատից, որը ներառում է «ծոց, գիրկ, խորշ» հասկացությունները։ «Ընդ» նախածանցով «ընդգրկել» բառը նշանակում է «ամփոփել, պարունակել», որտեղից էլ՝ «գոգդ լիքը լինի» օրհնանքը, որը շատ զավակներ ունենալու մաղթանք է։ Աղբյուր՝ ՀԱԲ, հտ. 22 Նկարը` համացանցից
Изображение
  ✺ Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին:-Մարտիրոս Սարյան
Изображение
  Սոխակն ու ճնճղուկները։ Մի անգամ սոխակը հիվանդացավ ու դադարեց երգել։ -Իրականում նա հիվանդ չէ։ - Ասացին ճնճղուկները։ - Պարզապես ալարում է երգել։ Այդ վարկածից սոխակը խորապես վիրավորվեց, և նա դարձյալ երգեց։ -Այ, տեսնո՞ւմ եք։ Մենք իրավացի էինք, - ուրախացած ասացին ճնճղուկները։ Նախկինի պես ամբողջ հզորությամբ երգելու համար սոխակը լարեց վերջին ուժերը։ Երգեց ու մեռավ։ Իսկ ճնճղուկները զարմանում էին. -Ասա ինչո՞ւ էիր երգում, եթե հիվանդ էիր։ Հ. Ամիրյան Нравится Комментировать Поделиться