
Աստծու սերը նման է մայրական սիրուն ՄԱՅՐԸ քնքշանքով գրկել է իր նորածին մանուկին և կերակրում է նրան։ Սիրո և քնքշության ինչպիսի՜ տեսարան։Մայրը մեր սերն է, ուրախությունն ու քաղցրությունը: Մայրական սերը ո’չ սահման է ճանաչում, ո’չ ազգություն, ո’չ էլ փիլիսոփայություն է, այլ` ամբողջական զոհողություն: Մոր դերը կարգված է Աստծուց: Աստված սիրում է մայրերին, քանի որ նրանց ստեղծելու շնորհք տվեց: Ընտանիքը աշխարհի սիրտն է: Իսկ այս սրտում գլխավոր երակը մայրն է, որի միջից արյան փոխարեն սեր է հոսում: Անհատակ մի ծով և անհուն մի տիեզերք է մոր սիրտը: Մայրական սերը նմանվում է մաքուր ու անարատ կաթի: Ծաղկաստան է մոր սիրտը: Իր զավակին կրծքին սեղմելով ողողում է նրան իր սրտի երփներանգ ծաղիկների բույրով: Մանուկը շնչում է այդ դրախտային մթնոլորտից և խմում աստուածային սիրո նեկտարից: Մայրը մեր սերն է, ուրախությունն ու քաղցրությունը: Մայրերն ընտանիքի բուն սիրտն ու հոգին են: Գոյություն չունի ոչ մի ավելի սրբազան խոսք աշխարհիկ կամ սուրբ գրություններում, քան մայր բառը: Չկա ավելի ազնիվ աշխատանք, քան բարի և Աստվածավախ մոր ա...