Բարի լույս բոլորին,բւլւրին.... Համո Սահյան ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՆԵՐՇՆՉՎԵԼ Ես չեմ կարող չներշնչվել, Ամեն բացվող առավոտով, Առավոտի բարի հույսով, «Բարի լույս»–ով բարեկամի: Ես չեմ կարող չներշնչվել Երկինքների բաց ոլորտով, Եվ աստղերի յոթը պորտով, Եվ ամպերով յոթգլխանի։ Ես չեմ կարող չներշնչվել Քաղաքների եռազեռով Եվ լեռների լանջերն ի վեր Ավանդապահ անտառների Կանաչ-կարմիր, լուրթ ու դեղին Երազներով։ Ես չեմ կարող չներշնչվել Այն քարափով, Որ իմ ամեն մի հուշի մեջ Ծիածան է թողել մի բուռ Իր ամեն մի դիմախաղից։ Ես չեմ կարող չներշնչվել Մինչև անգամ մասրի թփով, Որ իր ամեն փշի վրա Մի թել ունի Պատանության իմ մախաղից։ Ես չեմ կարող չներշնչվել Եվ այն կապույտ սարահարթով, Որ ամեն բուո հողի վրա Ոտնահետքերն ունի պապիս, Ես չեմ կարող չներշնչվել Այն հավիտով, Որ ինձ ափով ջուր է տվել Եվ ջուր խմել ինքն իր ափից։ Ես չեմ կարող չներշնչվել Այն ամոթով, Որ շիկնելով աղջիկների Այտերն ի վեր, Մայր է մտնում կոպերի տակ: Ես չեմ կարող չներշնչվել Ձյունից պոկված ջրվեժների Ծնկի ծալով Եվ իմ ազնիվ տոհմածառով, Եվ վերջապես Ես չեմ կարող չներշնչվել Իր այս արդար ճանապարհով Աշխարհների առաջն ընկած Իմ աշխարհով։
...Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր, և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան հայ լինելու համար, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։ ... Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․ «Տղաք, Մեսրոպ էֆենդին Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։ ․․․Մեր ընկերներից մեկն ասաց․ – Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․ Որոշեցինք ետ ընկնել։ -Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։ Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր, թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտ...
Комментарии
Отправить комментарий