Իմ դարի հայը՝ ե՛ս եմ լինելու, Նախնյաց վրեժը՝ ե՛ս եմ լուծելու, Ե՛ս եմ իմ ազգի բաց վերքի վրա, Բալասան դարձած աղոթք անելու։ Իմ վաղվա հային՝ ե՛ս եմ ծնելու, Հայորդու ոգով նրան սնելու, Որ կանգնի նախնյաց հողերի վրա, Ու մի հարվածից աշխարհ դղրդա։ Այս դարի հայը՝ դու՛ ես լինելու, Դու՛ ես քո հային՝ իր տուն բերելու, Հայի աչքերը էլ չեն թախծելու, Աշխարհում պանդուխտ հայ չի լինելու։ Մեր վաղվա հային՝ դու՛ ես ծնելու, Ձեռքին դրոշ ու զենքը դնելու, Աղոթք անելու, հող համբուրելու, Ազգի պարծանքը նա՛ է լինելու։ Այսօր՝ ես ու դու, մե՛նք ենք լինելու, Մե՛նք ենք մեր տունը կանգուն պահելու, Օջախներում ծուխ, թոնիր վառելու, Մեր մի թիզ հողը մե՛նք ենք պահելու։ Մեր դարի հայը՝ մե՛նք ենք լինելու, Ու դարի հայեր՝ շա՛տ ենք ծնելու, Հայն է ինքն իր մեջ հային կերտելու, Ու նրան դարի՝ հա՛յ են կոչելու։ Հեղինակ՝ «Կապույտ աղջիկ»
...Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր, և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան հայ լինելու համար, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։ ... Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․ «Տղաք, Մեսրոպ էֆենդին Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։ ․․․Մեր ընկերներից մեկն ասաց․ – Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․ Որոշեցինք ետ ընկնել։ -Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։ Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր, թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտ...
Комментарии
Отправить комментарий