Մարտիրոս Սարյանի նամակը Լեոնիդ Բրեժնևին«Մեծարգո Լեոնիդ Իլյիչ Մոտ օրերս լրանում է իմ 88 տարին և նախքան այս աշխարհից հեռանալը ցանկություն ունեմ ոտք դնել այն հողի վրա, որտեղից դուրս են եկել իմ նախնիները:Դրանք միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակներն են, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահման կազմող Ախուրյան գետի հանդիպակաց ափին: Դա` համաշխարհային նշանակության ճարտարապետական այդ հուշարձանը, իմ ժողովրդի հպարտությունն է և սեփականությունը: Հինգ քառակուսի կիլոմետր տարածքը, որը զբաղեցնում են Անի քաղաքի ավերակները, մեծ չէ, բայց այդ փոքր հողակտորը հանդիսանում է Հայաստանի սրբավայրը:Ես ողջ ժողովրդի անունից, ողջ քաղաքակիրթ մարդկության անունից խնդրում եմ Ձեզ, վերադարձրեք Անին մայր հայրենիքի գիրկը, թույլ միք տա նրան վերջնականապես անհետանալ օտարերկրյա տիրապետության հարվածների տակ:Փրկեցե՛ք Անին և շնորհակալ հայ ժողովուրդը ողջ աշխարհի առջև դարեդար կհատուցի Ձեզ խորին երախտագիտությամբ և հիացմունքով:ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Լենինյան մրցանակի դափնեկիր22.01.1968 թ. Երևան»:
В преддверии Весны!☀️ Еще одна суббота... и Весна! В преддверии Весны!☀️Еще одна суббота... и Весна! 🌷Звонила Весна! Счастливая, веселая... Я её спрашиваю: Ты где? А она мне: Да иду я уже... Иду! ...Весна начало новой надежды... Пусть у вас будут: в глазах — Радость, в сердце — Любовь, на душе — Покой, и за спиной — Крылья!

Комментарии
Отправить комментарий