Ամեն հայի սրտի համար`
Ուրախություն, իմ Հայաստա՛ն,
Ճամփաներով հեռու եւ մոտ`
Լույսի փարոս, իմ Հայաստա՛ն:
Զավակներիդ ձախորդ օրին
Միշտ ապավեն, իմ Հայաստա՛ն,
Դեպի գիրկդ ետ դարձողին`
Հարազատ տուն, իմ Հայաստա՛ն:
Դարեր եկան ու գնացին,
Դու միշտ անպարտ, իմ Հայաստա՛ն,
Մեր Արարատ սարի պես հին`
Հպարտ, կանգուն, իմ Հայաստա՛ն:
Комментарии
Отправить комментарий