* Հիմարը միշտ առավելություն ունի կրթված մարդու նկատմամբ. Նա միշտ իրենից գոհ է:
* «Անհնար է» բառը հիմարների բառարանի համար է:
* Եթե ուզում ես հասնել նպատակակետին, ամեն օր պետք է գոնե մի քիչ մոտենալ դրան:
* Աշխարհում 2 հզոր ուժ կա`զրահ և ոգի: Վերջիվերջո հոգին հաղթում է զրահին:
* Կանգառ կարելի է կատարել վերընթացի, այլ ոչ վայրընթացի ժամանակ: 
* Դուք ինձնից բարձր (հասակի մասին) չեք, դուք երկար եք:
* Տղամարդը պետք է 4 ժամ քնի, կինը` 6: 6 ժամից ավել քնում են միայն երեխաները և ուռած հիմարները:
* Այն տղամարդը, ով թույլ է տալիս, որ իրեն կառավարի կինը, ո՛չ տղամարդ է, ո՛չ կին: Նա ոչինչ է:
* Գեղեցիկ կինը հաճելի է աչքին, բարին` սրտին. մեկը գեղեցիկ իր է, մյուսը` գանձ:
* Մարդուն տուր իշխանություն, և կիմանաս, թե ով է նա:
* Չկա ավելի մեծամիտ բան, քան ոչնչությունը, երբ զգում է, որ իրեն պաշտպանում են:
* Անչափելի են ստորության հատակները, ուր կարող է իջնել մարդը:
* Ավելի լավ է մեկ վատ գլխավոր հրամանատար, քան 2 լավ:
* Ուրիշի հիմարությունները մեզ երբեք չեն խելոքացնում:
* Եթե ցանկանում եք հաջողության հասնել այս աշխարհում, խոստացեք ամեն ինչ, մի՛ արեք ոչինչ:
* Ալեքսանդր Մակեդոնացին, Օգոստոս Կեսարը, Կառլոս Մեծը և ես հսկայական կայսրություններ ենք ստեղծել: Մեր կայսրությունները ստեղծվել են բռնությամբ: Միայն Հիսուս Քրիստոսն է իր կայսրությունը սիրով ստեղծել... Հավատացած եղեք, նրանք բոլորն իսկական մարդիկ էին, բայց ոչ ոք Նրա նման չէր, Հիսուս Քրիստոսը ավելին է, քան մարդը...
Նապոլեոն Բոնապարտ

Комментарии

Популярные сообщения из этого блога