Получить ссылку Facebook X Pinterest Электронная почта Другие приложения июля 02, 2018 Կուզեի նստել մի քարի վրաԵվ անվերջ նայել իմ Արարատին,Հարբել հայրենի միրաժով նրաԵվ հավերժ նայել իմ Արարատին: Աղբյուրների պես աղջիկները գան,Ես ծարավ սրտով չնայեմ նրանց,Տուն կանչե մորս ձայնը իրիկվան՝Չպոկեմ սարից աչքս կարոտած: Եվ նստած լռին այդ քարի վրա՝Անդադար նայեմ իմ Արարատին,Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրաԵվ մամռած նայեմ իմ Արարատին: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ Получить ссылку Facebook X Pinterest Электронная почта Другие приложения Комментарии
Комментарии
Отправить комментарий