Հայրս որոշել էր մի տխուր այցելություն կատարել, տեսնել Կոմիտասին, որն ավելի քան 10 տարի ապրում էր աշխարհից մեկուսացված մի հոգեբուժարանում`«Վիլժույիվ» անունը կրող փարիզյան արվարձաններից մեկում:
Այցելությունը նախաձեռնեց մեր հարևանուհին` օրիորդ Մարգարիտա Բաբայանը` Կոմիտասի երբեմնի աշակերտուհին...
...Մտան սենյակը, բժիշկը մեկ կողմ էր քաշվել: Հայրս 20 տարուց ավելի չէր տեսել Կոմիտասին: Ասում էր, որ նիհարել էր, սակայն դիմագծերը ավելի էին նրբացել, կարծես անիրական լինեին, ձեռքերը թափանցիկ էին դարձել: Կոմիտասը կանգնած էր լուսամուտի մոտ և նայում էր պարտեզին, հետևում հիվանդների խաղերին:
Շուռ էր եկել, ճանաչել էր հորս և ասել. «Դո՞ւ ես, Ավետիք, ո՞ւր էիր, այդ ինչո՞ւ այդքան ուշացել ես»: Նայել էր Մարգարիտային եւ նույնը հարցրել. «Մարգարիտա, դու էլ ո՞ւր ես, ինչո՞ւ չես գալիս մոտս»:
Մարգարիտան պապանձվել էր, բան չէր կարողացել ասել, լաց էր եղել, համբուրել Կոմիտասի ազնվական ձեոքերը... Հայրս շատ էր հուզվել, արցունքները չէր կարողացել թաքցնել: Ճանապարհին կարմիր խնձորներ էր գնել, դրել էր սեղանին եւ ասել.
«Կոմիտաս, հիշո՞ւմ ես Էջմիածինը, լիճը, ամառվա շոգին լողանում էինք...»:
Կոմիտասը նայել էր հորս, տխուր ժպտացել, մի քանի քայլ էր արել, մոտեցել սեղանին, իր դալուկ մատներով շոյել էր ալ խնձորները և հանկարծ, դառնալով դեպի հորս, մտահոգված հարցրել. «Ավետիք, ո՞ւր են թղթերս, գրվածքներս, ո՞ւր են, այրվել են, այրվել... ամենուրեք կրակ, կրակ, արյուն...»: Հայրս, հուզմունքը հաղթահարելով, ասել էր. «Թղթերդ այնտեղ են Էջմիածնում, քո սենյակում, դաշնամուրդ էլ այնտեղ է, լավ պահպանված: Այնտեղ բոլորը քեզ են սպասում... գարունը կգաս, անպայման կգաս»:
Կոմիտասը թերահավատ լսել էր,միամիտ ժպտացել,կարծես ուրախացել էր: Սակայն մի ակնթարթում ամեն ինչ փոխվել էր.հոգին մռայլվել,դեմքը դարձել էր վշտով լի,ողբերգական...Շուռ էր եկել,ճակատը հպել էր փափուկ պատին,ձեռքով նշաններ արել,որ հեռանան...
Վիգեն Իսահակյան-«ՀԱՅՐՍ»
Սալերի (Ակոպովիչ) Քրիստին
(1916 - 2007)
Կոմիտաս

Комментарии

Популярные сообщения из этого блога