Շնորհաւոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ...🌲🍷
Բոլորիդ մաղթում եմ Հիսուսաբույր և Օրհնաբեր տարի:
Եվս մի Տարի բոլորեցինք: Եվ նոր տարին սկսվեց: Ի՞նչն է որ տարին դարձնում նո´ր տարի: Թվականի փոփոխությու՞նը: Թվականի փոփոխությունը փոփոխություն չի առաջացնի մեր կյանքի ու կենսակերպի մեջ, եթե Սուրբ Հոգին ինքը չփոխի մեր կյանքը ու մեր կյանքի ընթացքը: Արդարև, թվականի փոփոխությունը չէ որ տարին դարձնում է նոր տարի, այլ`Սուրբ Հոգու բերած նորոգությունը:
Ուստի, նոր տարվա առիթով, խնդրենք Տիրոջիվ, որ շնորհի մեզ նո´ր սիրտ. սիրտ ՝ որ լեցո´ւն լինի Հիսուսի նորոգիչ սիրով. մի սիրտ՝ որ անկեղծորեն սիրե´լ գիտի. մի սիրտ՝ որ Աստծուն պաշտե´լ ու երկրպագե´լ գիտի. սիրտ՝ որ Աստծուն փառաբանե´լ ու մեծարե´լ գիտի. մի սիրտ ՝ որ Աստծուն հնազանդվե´լ գիտի:
Նոր տարվա առիթով, խնդրենք Տիրոջից, որ շնորհի մեզ նո´ր հոգի. հոգի՝ մաքրված Աստծո Հոգով, ներվա´ծ ու ներո´ղ հոգի, անոխակա´լ ու բարեգո´ւթ հոգի, Սուրբ Հոգով տաճարացա´ծ հոգի, փառաբանարան դարձա´ծ հոգի:
Նոր տարվա առիթով, խնդրենք Տիրոջից, որ շնորհի մեզ նո´ր միտք, նորոգվա´ծ միտք, իր մտածության նյութը Քրիստոսի սերն ու խոսքերը դարձնո´ղ միտք, Աստծո օրենքների մասին մտածելով ուրախացո´ղ միտք, իր ուշադրությունը երկնային կյանքի վրա կենտրոնացնո´ղ միտք:
Նոր տարվա առիթով, խնդրենք Տիրոջից, որ շնորհի մեզ նո´ր նկարագիր, նո´ր անհատականություն, նո´ր ու Աստվածահաճո փափագներ, նո´ր կամք ու կամեցողութիւն, նո´ր գործ ու գործելակերպ, հաւատքի նո´ր կրակ, աղօթքի նո´ր եռանդ, իր Տան ու իր Խոսքի հանդեպ նախանձախնդրության նո´ր հոգի, որպեսզի տարվա փոխվելուն հետ՝ մե´նք ևս փոխվենք, տարեթվի բարձրանալու հետ՝ մե´նք ևս բարձրանանք, ու դառնանք զավակները Բարձրյալի:
Վերջապես, նոր տարվա առիթով, խնդրենք Տիրոջից, որ շնորհի մեզ նո´ր կյանք, և այդ կյանքը լինի արտացոլումը Քրիստոսի կյանքի:
Խնդրենք Տիրոջից, որ շնորհի մեզի նվիրման´ կյանք, և այդ կյանքը լինի Քրիստոսին նվիրված մի կյանք:
Խնդրենք Տիրոջից, որ շնորհի մեզ զոհողությա´ն կյանք, և այդ կյանքը լինի մեր սիրո համար Զոհվողի համար զոհվող մի կյանք:
Մեկ խոսքով, խնդրենք Տիրոջից, որ շնորհի մեզ Աստվածսիրության ու մարդասիրության կյեանք, ահա միայն այն ժամանակ, նոր տարին կդառնա իսկապես Նո´ր Տարի՝Հիսուսաբույր և Օրհնաբեր տարի:
Վաղինակ Մելոյան

Комментарии

Популярные сообщения из этого блога