Մենք քեզ հետ հյուսեցինք ջինջ խոհեր`
Կողք կողքի,քայլելով ընդերկար,
Մենք քեզ հետ բռնեցինք անբարբառ
Իրար ձեռք...ծաղկանց մեջ մթաստվեր:
...Քայլեցինք ինչպես սերտ բարեկամ
Մարգերի այն կանաչ գիշերում`
Կիսելով սրտերի ցնորուն
Միրգն առկախ`հմայի~չ լուսնկան:
Ու հետո մամուռի թավիշում
Մենք մեռանք,շա'տ հեռվում,ուր լոկ կար
Մի անտառ մտերմիկ ու շրշուն:
Եվ անհուն լույսերի մեջ վերին
Հեծեցինք ու գտանք մենք իրար,
Օ~,անգին ուղեկից իմ լռին:
ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

Կողք կողքի,քայլելով ընդերկար,
Մենք քեզ հետ բռնեցինք անբարբառ
Իրար ձեռք...ծաղկանց մեջ մթաստվեր:
...Քայլեցինք ինչպես սերտ բարեկամ
Մարգերի այն կանաչ գիշերում`
Կիսելով սրտերի ցնորուն
Միրգն առկախ`հմայի~չ լուսնկան:
Ու հետո մամուռի թավիշում
Մենք մեռանք,շա'տ հեռվում,ուր լոկ կար
Մի անտառ մտերմիկ ու շրշուն:
Եվ անհուն լույսերի մեջ վերին
Հեծեցինք ու գտանք մենք իրար,
Օ~,անգին ուղեկից իմ լռին:
ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

Комментарии
Отправить комментарий