ՀԱՅԵՐԵՆ

Ես է՛ն հայի դուռը կերթամ,
Ով խոսում է հայերեն,
Նրա՛ շեմի հողը դառնամ,
Ով հիմք ունի հայերեն:
Նրա՛ այգում բլբուլ դառնամ,
Ով վարդ ունի հայերեն,
Նրա՛ ձեռքի գիրքը դառնամ,
Ով կարդում է հայերեն:
Նրա՛ սիրո անձը դառնամ,
Ով սիրում է հայերեն,
Նրա՛ ձեռքի սազը դառնամ,
Ով երգում է հայերեն:
Շահենն ասաց. - «Հա՛յ ժողովուրդ,
Քեզ եմ դիմում հայերեն,
Երբ որ մեռնեմ, ինձ կթաղեք,
Հայոց հողում՝ հայերեն»:
ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ
https://youtu.be/z5a-mvHa12U?t=49
Комментарии
Отправить комментарий