Վրթանես եպս. Օծոփեցու կամ աղքատ ծերունու սխրագործությունը
1460 թ. Սարգիս Բ. Աջատար կաթողիկոսն Էջմիածնից հափշտակել էր Լուսավորչի Աջը և տարել Աղթամար: Տասը տարի անց Լուսավորչի Աջը Աղթամարից Ս. Էջմիածին վերադարձնելու գործը ստանձնում է Վրթանես եպս. Օծոփեցին: Նա 1470 թ. հեռանում է Էջմիածնից, առանձնանում բոլորից, զգեստները փոխում, մորուքը կտրում, անօթևանի կերպարանք ստանում և ուղևորվում Աղթամար: Աղքատ ծերունու կերպարանքով մտնում է Աղթամարի կաթողիկոսարան` աշխատանքի ընդունվելով որպես սպասավոր: Յոթ տարի է նրանից պահանջվում, որ դառնա Աղթամարի Ստեփանոս կաթողիկոսի սիրելին: Վերջինս նրան նշանակում է եկեղեցու լուսարար, ով պետք է պահպաներ նաև եկեղեցու ներսում գտնվող սրբությունները՝ այդ թվում Լուսավորչի Աջը: Վերջապես Վրթանես եպիսկոպոսին հաջողվում է Աջը փախցնել ու մեծ դժվարությամբ հասցնել Ջուղա, որտեղից պետք է շարժվեր դեպի Նախիջևան: Այնտեղ մեծ ցնծությամբ նրան դիմավորելու էին գնացել Հովհաննես Է. և Սարգիս Աթոռակալ կաթողիկոսները: Վերջապես տասնյոթ տարի (1460-1477) բացակայությունից հետո Սուրբ Աջը վերադառնում է Լուսավորչի Սուրբ Աթոռ՝ Էջմիածին՝ շնորհիվ Վրթանես եպս. Օծոփեցու քաջագործության:
Նկարը՝ Մեզուրնյան Իսահակ (Արշակ) Իսահակի, Մուրացիկ ծերունի (1895?), Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոց
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Комментарии
Отправить комментарий