Պատիվ ունեմԱհեղ Դևը։))))
1966թ-ի փետրվարի 4-ին ծնվել է արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը՝ Դավիթ Սարապյանը (Դև):
1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։ Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դև»։1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։ Զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Դավիթն իր ծնողների միակ զավակն էր, զոհվել է 25 տարեկան հասակում:
Դևը շատ էր սիրում ռադիոկապով ձեռք առնել ադրբեջանցիներին։Նա կարողանում էր հրաշալիորեն նմանակել մարդկանց ձայները։
Մի անգամ հերթական փոխհրաձգության ժամանակ նա որսում է թշնամու ռադիոկապի հաճախությունը և նմանակելով ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին,ասում է.
_Ադրբեջանցի թանկագին ընկերներ,ես ու Ռաիսա Մաքսիմովնան այստեղ խորհրդակցեցինք և որոշեցինք ձեզ շնորհավորել գարնան գիշերահավասարի օրվա առիթով։
Առաջին րոպեներին ադրբեջանցիները ապշահար,լռում են.նրանք չեն հասկանում,թե ինչ գործ ունի ԽՍՀՄ նախագահը հայերի դիրքերում իր կնոջ հետ։Բայց քիչ անց նույն ռադիոկապով ադրբեջանցի հրամանատարը ասում է սրանց.
_ Դա Գորբաչովը չէ,դա անիծյալ Դևն է,մեր նեռվերի հետ է խաղում...
Ադրբեջանցիները սկսում են ուժեղ կրակահերթ՝վատնելով իրենց ռազմամթերքի զգալի մասը։
Կես ժամ տևած անիմաստ հրաձգությունից հետո,երբ լռություն է տիրում,Դևը բարձրանում է թմբի վրա և ռադիոկապով սփռում Գորբաչովի տարածված արտահայտությունը.
_Շնորհակալություն ծափահարությունների համար։


Комментарии
Отправить комментарий