Հավատքը խառնի՛ր սիրուն և հույսին, խաղաղությունով որ լցվի հոգին,
Սիրո արմատը դառնա հեզություն ու խոնարհություն,Ծով համբերությամբ լցվի քո հոգին, մե՜ծ խաղաղություն,
Հավատքը խառնի՛ր սիրուն և հույսին, խաղաղությունով որ լցվի հոգին:
Հեզությունը լույս-աղբյուրն է առաքինի ու բարիքի,
Խռովություն չի ընդունում, քարոզում է ժուժկալություն,-
Հավատքը խառնի՛ր սիրուն և հույսին, խաղաղությունով որ լցվի հոգին,
Սիրո արմատը դառնա հեզություն ու խոնարհություն:
Комментарии
Отправить комментарий