Որոտնաբերդը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Որոտան (Ուռուտ) գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք։
Եղիշեն (V դ. պատմիչ) Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094 թվականներին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104 թվականին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219 թվականին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386 թվականին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407 թվականին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724 թվականին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։Популярные сообщения из этого блога
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Շնորհավոր տոնդ, ՈՒսուցիչ 🎋 Ուսուցիչ... շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգելի գործընկերներ,նաև բոլոր նրանց,ովքեր ի կոչումե ուսուցչի առաքելությունն են ունեցել, կանչված են դեպի լույսն ու լուսավորը... С праздником !!! Сегодня замечательный праздник – День учителя! Важнейшая профессия.C праздником вас, дорогие коллеги! Терпения, вдохновения , оптимизма, здоровья, благополучия и ЛЮБВИ вам ! https://youtu.be/8c7exW2T9uE?t=8
Комментарии
Отправить комментарий