Сообщения

Изображение
* Հիմարը միշտ առավելություն ունի կրթված մարդու նկատմամբ. Նա միշտ իրենից գոհ է: * «Անհնար է» բառը հիմարների բառարանի համար է: * Եթե ուզում ես հասնել նպատակակետին, ամեն օր պետք է գոնե մի քիչ մոտենալ դրան: * Աշխարհում 2 հզոր ուժ կա`զրահ և ոգի: Վերջիվերջո հոգին հաղթում է զրահին: * Կանգառ կարելի է կատարել վերընթացի, այլ ոչ վայրընթացի ժամանակ:  * Դուք ինձնից բարձր (հասակի մասին) չեք, դուք երկար եք: * Տղամարդը պետք է 4 ժամ քնի, կինը` 6: 6 ժամից ավել քնում են միայն երեխաները և ուռած հիմարները: * Այն տղամարդը, ով թույլ է տալիս, որ իրեն կառավարի կինը, ո՛չ տղամարդ է, ո՛չ կին: Նա ոչինչ է: * Գեղեցիկ կինը հաճելի է աչքին, բարին` սրտին. մեկը գեղեցիկ իր է, մյուսը` գանձ: * Մարդուն տուր իշխանություն, և կիմանաս, թե ով է նա: * Չկա ավելի մեծամիտ բան, քան ոչնչությունը, երբ զգում է, որ իրեն պաշտպանում են: * Անչափելի են ստորության հատակները, ուր կարող է իջնել մարդը: * Ավելի լավ է մեկ վատ գլխավոր հրամանատար, քան 2 լավ: * Ուրիշի հիմարությունները մեզ երբեք չեն խելոքացնում: * Եթե ցանկանում եք հաջողության հաս...
Изображение
Մարդկանց միշտ չէ, որ խորհուրդներ են պետք... Երբեմն նրանց պետք է ձեռք, որը կպահի, ականջ, որը կլսի և սիրտ, որը կհասկանա..  Բարի լույս…Բարի օր բոլորին...
Изображение
Վերցրու՛ ՍԵՐԸ և տուր այն ամբողջ աշխարհին... ու գուցե աշխարհը բարիանա մի քիչ...
Изображение
Պայքար : Կյանքի կարևորագույն քայլերից մեկը : Պայքար հանուն երջանկության, ապագայի : Պայքար հանուն այն երազանքի, որ թաքցնում են բոլորը` թաքցնում շատ խնամքով, որ հանկարծ երբևէ ոչ ոք անգամ չզգա ինչ որ փոփոխություն : Կյանքը ինքնին պայքար է : ԵՎ ինչու՞ չպայքարել եթե երազանքդ մեծ է ու իրականությանը շատ մոտ : Երբևէ չփորձեք հանձնվել կամ հետ կանգնել դրված նպատակից : Ինչ էլ լինի լսեք սրտին, երբևէ մի փորձեք լռեցնել նրան որովհետև ինչ էլ լինի մի օր քնած հրաբուխի պես արթնանալու է սրտում եղածը և այլևս չղեկավարվի : Պայքարեք մինչև վերջ և ամեն ինչ կստացվի ԱՄԵՆ ԻՆՉ : Պայքարեք և երբևէ մի մտածեք հանձնվելու մասին, քանզի կյանքը ուժեղներինն է : Իսկ նրանք ովքեր ունեն նպատակ և պայքարում են դրա համար ամենաուժեղն են :
Ապրիր՝ քանի ապրել ես ուզում... Հոգնել ես, կանգնիր ու շունչ առ... Ընկար՝ բռնիր ընկերոջդ ձեռքը... Իսկ եթե չկա ընկեր՝ աղոթիր... Ինչ որ բան են խնդրում՝ տուր, մի մտածիր... Չեն գնահատի՝ մի նեղվի... Փակել են դռներ քո առջև՝ մի վերադարձիր...Ուզում են քեզ սովորեցնել՝ սովորիր... Շտապում են դավաճանել՝ մի տրվիր, դավաճանել են՝ ներումով պատժիր... Հոգին են բացել՝ դու էլ բացիր, բայց մինչև վերջին կաթիլը մի տուր... Ապրիր՝ քանի ապրել ես ուզում... իսկ Աստված ամեն ինչ տեսնում է այստեղ և վերևում...
Изображение
ԵՍ ՄՈԻԹ, ԴՈՒ ԱՐՓԻ Իմ ու քո միջեւ՝ մի աշխարհ տարածք, Իմ ու քո միջեւ՝ գիշեր ու ցերեկ. Դու՝ աշխարհի մաս, ես՝ հողմի տարած, Դու՝ վաղ, ես՝ երէկ։ Իմ ու քո միջեւ, մի բարդ առեղծւած, Իմ ու քո միջեւ «պար» ու «եղերերգ». Ես քո պարի մաս, դու՝ երգի զանգւած, Դու ռիթմ, ես տարերք։ Մեզ բաժանում է մի գինեգոյն թաս, Թող լերկ գիշերը մեզանով հարբի. Իմ ու քո միջեւ մի մերկ լուսաբաց, Ես՝ մութ, դու՝ արփի։ ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ — Շ․ Գ․
Изображение
ՏԵՐ երկնային, օգնիր մեզ որ չկորչենք խավարում։ Քո Սուրբ լույսով լուսավորիր մեր սրտերը, հեռու պահիր մեզ տառապանքներից, կորստի ցավից, տխուր և մռայլ օրերից։ Առաջնորդիր մեզ մեր ճանապարհին, բարձրացրու մեր հոգնած հոգու ծանրությունը, հույս և ուժ տուր այն շարունակելու համար։ Ամեն: