Կենացդ, Հայաստան…Ձեր կենացը, Հայոց Աստվածներ. Թող Արարատի արարչագործ երկիրն արժանի լինի ձեզ, թող, որ ազգս հայոց թոթափի Չարի ու խավարի տիրակալությունը, հավաքվի Ձեր հովանու ներքո, թող, որ Տիեզերական Ձմռանը վերջապես հաջորդի Տիեզերական Գարունն ու ազգս Հայոց արժանանա Ձեր վերադարձին… Կենացդ, հայ զինվոր, որ Վահագնական ոգով, քո հուժկու բազկով, ցեղիդ կանչով, անկասելի հարվածով, անմռունչ երկիրդ ես պահում ու թշնամուն դիաթավալ անում… քեզ հաղթանակներ ու արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում…. Կենացդ, Հայ Մայր. Թող, որ հայոց Աստվածները քեզ առողջություն տան, երկար կյանք ու մայրական երջանկություն… Առյուծածին Հայուհի. թող զավակդ արժանի լինի բանակ ճանապարհվելու քո խրախուսական ժպիտի ներքո, ու նրա վերադարձը թող հաղթական լինի, թող ճակատդ միշտ պարզ լինի, ու հայացքդ՝ հպարտ… Հայ Մայր. քո մեղմ սիրով ոգի տուր զավակներիդ, ու քո Կեցությամբ ու Գոյով՝ արժանապատիվ վսեմություն… Կենացդ, Հայ Հայր… առաջնորդիր զավակիդ թե մարտադաշտում, թե տանը, թե կյանքում…քո փորձառությամբ, բարի խորհրդով ճամփան ցույց տուր բարեպաշտութ...