Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունապատ դաշտով, երբ տեսավ տարիքն առած, արտասվող մի կնոջ ու հարցրեց, թե ինչու է նա լաց լինում: – Լաց եմ լինում, քանի որ մտածում եմ կյանքիս մասին, իմ երիտասարդության, անցած գեղեցկության և այն տղամարդու մասին, ում սիրել եմ: Աստված շատ դաժան է գտնվել, երբ շնորհել է հիշելու ունակություն: Չէ՞ որ նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունն ու լաց կլինեմ: Իմաստունն այդ ընթացքում կանգնել էր ձյունառատ դաշտում ու անքթիթ նայում էր ինչ-որ կետի ու մտածում: Անսպասելիորեն կինը դադարեց լաց լինել ու հարցրեց ծերունուն.– Ի՞նչ եք Դուք տեսնում այնտեղ: – Վարդերի դաշտ,- պաասխանեց իմաստունը,- Աստված մեծահոգի է գտնվել իմ հանդեպ, երբ ինձ տվել է հիշելու ունակություն: Նա գիտեր, որ ձմռանը ես միշտ կարող եմ հիշել գարունն ու ժպտալ:
В преддверии Весны!☀️ Еще одна суббота... и Весна! В преддверии Весны!☀️Еще одна суббота... и Весна! 🌷Звонила Весна! Счастливая, веселая... Я её спрашиваю: Ты где? А она мне: Да иду я уже... Иду! ...Весна начало новой надежды... Пусть у вас будут: в глазах — Радость, в сердце — Любовь, на душе — Покой, и за спиной — Крылья!

Комментарии
Отправить комментарий