- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
«Մեր Սաթոն»` Օհանջանյան ընտանիքի մյուս հերոսուհին
Էջմիածնում ականատես լինելով Սաթենիկի ինքնամոռաց գործունեությանը` Հովհ. Թումանյանը ասել է. «Էս աղջիկը հողեղեն չէ, սուրբ է, հրեշտակ է»:
Ախալքալաքի նշանավոր Օհանջանյան ընտանիքի ևս մի խիզախ կնոջ` Համո Օհանջանյանի քրոջ` Սաթենիկ Օհանջանյանի մասին:
Սաթենիկ Օհանջանյանի ծննդյան ճշգրիտ տարեթիվը մեզ հայտնի չէ, ծնվել է 1880-ական թթ.: Կրթությունը ստացել է Թիֆլիսում` ռուսական գիմնազիայում: Եղել է Հ. Յ. Դաշնակցության շարքերում, նաև` «Մեղու» ընկերության վարչության քարտուղարը: 1908 թ. հետո, երբ Դաշնակցությունը հալածվում էր Կովկասում, տեղափոխվել է Կ.Պոլիս և իր գործունեությունը շարունակել այնտեղ: Եղել է Կ.Պոլսի կանանց Կարմիր խաչի և Աշխատանքի տան գործուն անդամներից: Ադանայի ջարդերից հետո մի խումբ կանանց հետ մեկնել է աղետի վայր, կազմակերպել որբերին հավաքելու և տեղավորելու գործը: Այնուհետև վերադարձել է Թիֆլիս` իր բանտարկված եղբորն ազատելու միջոց գտնելու և նրա ընտանիքին տեր կանգնելու նպատակով: Այստեղից անցել է Պարսկաստան, ապա Վասպուրական` աշխատելով իբրև գթության քույր և կազմակերպելով որբահավաք գործը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սաթենիկը դարձյալ Այսրկովկասում էր, օգնում էր գաղթական ընտանիքներին, կամավորական գնդերին, կանանց կազմակերպություններին:
1915 թ. իբրև բժշկախնամատարական խմբի անդամ մեկնել է Վան, անցել նահանջի ճանապարհով:
Էջմիածնում, որտեղ իբրև գթության քույր զբաղված էր գաղթական հիվանդներին խնամելով, նրանցից վարակվել է բծավոր տիֆով: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Թիֆլիս, ուր և կնքել է իր մահկանացուն 1915 թ. հոկտեմբերի 1-ին:
«Մեր Սաթոն» իր ժամանակակիցների ու գործընկերների հիշողություններում մնացել է որպես վարակիչ եռանդի, մարդկանց համախմբելու ու ղեկավարելու ունակության, մեծ հմայքի տեր, անձնազոհ ու համեստ անձնավորություն:
(Ըստ` Ա. Հարությունյանի «Երևելի տիկնանց դարը» գրքի: Հայ կանանց հասարակական գործունեությունը XIX դարում և XX դարասկզբին: Եր., 2005, էջ 113-114):

Комментарии
Отправить комментарий