Ծնունդդ շնորհավոր️ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ.ԳԵՏԱՇԵՆԻ ԱՐԾԻՎ «Քամին քարին ի՞նչ կը տանի…» Արցախյան շարժման առաջամարտիկ,Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Թ. Կրպեյանը նախքան շարժումը մեկնել էր Գետաշեն` աշխատելու իբրև ուսուցիչ, սակայն, հանուն հայրենի հողի փրկության գրիչն անվարան փոխարինեց զենքով: «Ինչու՞ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ` Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...» ,- ասում էր Թաթուլը: Իսկ վերջին անգամ, երբ Երևան էր եկել, հրաժեշտից առաջ ասաց. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»… Եվ եղավ հենց այդպես… 26 տարին բոլորած երտասարդը դարձավ պատմություն… Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար,ԼՂՀ և ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 53 տարեկան:
...Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր, և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան հայ լինելու համար, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։ ... Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․ «Տղաք, Մեսրոպ էֆենդին Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։ ․․․Մեր ընկերներից մեկն ասաց․ – Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․ Որոշեցինք ետ ընկնել։ -Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։ Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր, թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտ...
Комментарии
Отправить комментарий